«Տաշիր» խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի հետ կապվող «Էկոստրոյ» ընկերությունը դիմել է Մոսկվայի արբիտրաժային դատարան՝ «Ազգային տնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսից» (ВДНХ) 779,9 մլն ռուբլու պահանջով, հայտնում է
РБК-ն։ Պահանջի պատճառները չեն բացահայտվում, հայտնում է Forbes-ը։
Գործի շրջանակում որպես երրորդ կողմ ներգրավվել է ВДНХ-ի դուստր ընկերությունը՝ СВК+ ը։
SPARK տվյալների համաձայն, «Էկոստրոյ» ընկերությունը ունեցել է ВДНХ-ի տարածքում գտնվող 9 հեկտար հողամասի վարձակալության իրավունք։