ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Իսրայել։ Սա նրա առաջին այցն է Մերձավոր Արևելք՝ որպես պետքարտուղար, հայտնում է Reuters-ը։
Նշվում է, որ ուղևորության ընթացքում Ռուբիոն «կքննարկի Գազայի և Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքները»։
Ռուբիոյին օդանավակայանում դիմավորել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը։