Միլանի «Ինտերի» փորձառու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում խոսել է Թուրինի «Յուվենտուսից» կրած պարտության մասին։ Մխիթարյանը Football Italia-ին ասել է, որ միլանյան ակումբն առաջին խաղակեսում չկարողացավ օգտագործել մեծ թվով հնարավորություններ:
Հայ ֆուտբոլիստը նշել է, որ ընդմիջումից հետո «Ինտերը» չխաղաց իր լավագույն մարզավիճակով, թեեւ շատ էներգիա ծախսեց։ «Այս պարտությունից հետո մրցաշրջանի մեր նպատակները չեն փոխվել: Մենք միշտ պայքարում ենք գավաթների համար։ Եթե մեկ հանդիպում չկարողացանք հաղթել, դա չի նշանակում, որ դադարել ենք ֆավորիտ լինելուց»,- նշել է Մխիթարյանը։
«Մենք թույլ տվեցինք սխալներ, որոնք պետք է չլինեին։ Ֆուտբոլն այսպիսին է․ երբ չես օգտագործում պահերդ, ստիպված ես թանկ վճարել։ Իմանալով մեր ուժը՝ երբեմն մենք կորցնում ենք զգոնությունը։ Մենք դժգոհ ենք այս արդյունքից»,– հավելել է նա։
«Ինտերը» 54 միավորով երկրորդն է եւ առաջատար «Նապոլիից» հետ է 2 միավոր։ «Յուվենտուսը» չորրորդն է՝ 46 միավոր։
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…