Լրահոս 24/7
17.02.2025

Քոչարյանը պատմել է Մեղրիի տարբերակի մասին

Քոչարյանը պատմել է Մեղրիի տարբերակի մասին

«Բանակցային ողջ գործընթացը մինչև 99 թվականը հետևյալ բովանդակությունն ուներ՝ համանախագահողները չէին կարող դուրս գալ տարածքային ամբողջականության սկզբունքից։ Ինչ առաջարկ բերում էին, այդ առաջարկը հետևյալ տրամաբանության մեջ էր՝ փորձում էին ինքնորոշման իրավունքն «ամուսնացնել» տարածքային ամբողջականության հետ։ Բոլոր առաջարկները։ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ է այդպիսի առաջարկ եղել․ «Ընդհանուր պետության» առաջարկն ի՞նչ էր։ Ինքնորոշված ԼՂ-ն ու Ադրբեջանը համատեղ պետություն են ստեղծում որոշակի ասիմետրիկ կոնֆեդերացիայի ձևով։ Բայց միշտ փորձ է եղել ամուսնացնել այդ երկու սկզբունքը»։

Քոչարյանը պատմել է Մեղրիի տարբերակի մասին. «Հիմա հանկարծ Վաշինգտոնում Ալիևն ինձ ասում է՝ եկեք իրարից պոկենք, իրարից անջատենք։ Եւ այդ առաջարկի մեջ ես առաջին հերթին տեսել եմ այդ մասը, որը հնարավորություն էր տալիս ջարդել համանախագահողների կարծրատիպը։ Մտածում էի՝ եթե այդ հարցը հենց Ալիևը բարձրացնի համանախագահողների առջև, այս կաղապարված իրավիճակից դուրս ենք գալու։ Եւ այո, մենք իր հետ բանակցում էինք։ Ինքն առաջարկում էր դա, ես ասում էի՝ չենք կարող կորցնել Իրանի հետ սահմանը։ Պրոցեսը շահավետ էր մեզ համար, բայց առաջին օրից ես չէի կասկածում՝ այդ քննարկումները հնարավորություն են ունենալու խոսակցությունը բերել մեզ համար ընդունելի տարբերակի։ Ինչո՞ւ եմ համոզված եղել, որովհետև այդ ընթացքում Ալիևն, այնուամենայնիվ, ստանում էր 6 շրջան։ Կար էդ մոտիվացիան, որ ինքը ստանալու բան ուներ։ Եւ սա էր ամբողջ մեր տրամաբանությունը»։

Նա անդրադարձել է ԱՄՆ փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթի հետ 99թ․ հոկտեմբերի 27-ին այդ առաջարկի քննարկմանը. «Թալբոթը չի եկել որևէ առաջարկով։ Այդ հանդիպման ժամանակ որևէ առաջարկ ԱՄՆ կողմից չի եղել։ Ընդհանրապես, ամբողջ բանակցային գործընթացը հետևյալն էր՝ առաջարկները տալիս էին ԵԱՀԿ ՄԽ անունից, երբ բերում էին առաջարկ, սովորաբար գալիս էին եռահամանախագահողները։ Ի՞նչ է կատարվել մինչ այդ. Ալիևը ամերիկյան կողմին պատմել է մեր բանակցային գործընթացի մասին, և Թալբոթի պատվիրակությունը եկել է Հայաստան՝ հասկանալու համար՝ իսկապես դա այդպես է, թե չէ, և Ալիևի ընկալումներն ու մեր ընկալումներն այդ բանակցություններից նույնն են, թե նույնը չեն։ Չի եղել առաջարկ։ Մեր սեղանին առաջարկ չի դրվել, որ մենք ասենք՝ այո, սա ընդունում ենք կամ չենք ընդունում, կամ ընդունում ենք վերապահումներով։ Չի եղել։ Այդ ամբողջ՝ 2 տարի տևած գործընթացում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից միակ առաջարկը եղել է Քի Ուեսթում, ուրիշ առաջարկ համանախագահների կողմից չի եղել»։

Նա պատմել է, որ իր համար կարևոր էր, որ համանախագահներին Ալիևն ինքը պատմի իր մոտեցումների մասին. «Ես չէի հավատում, որ ինքը դա քննարկում է։ Մտածում էի՝ վաղը ետ է քաշվելու։ Նույնիսկ այդ հանդիպման ժամանակ ես ի՞նչ էի անում՝ ոչ «այո» էի ասում, ոչ «ոչ» էի ասում։ Զգուշավոր այնպես էի անում, որ թեման շարունակվի առանց պարտավորությունների»։

Նա նշել է, թե այս հարցի մասին խոսել է նաև ՌԴ նախկին նախագահ Բորիս Ելցինի հետ, վերջինս ասել է, թե Ալիևից ընդհանուր գծերով տեղեկացել է քննարկումների մասին. «Մենք պայմանավորվել էինք ինչ-որ մի պահ հանդիպել, ավելի մանրամասն խոսել այդ թեմայից»։ Ըստ Քոչարյանի, եղել է դրական ազդակ, սակայն Ելցինի հետ քննարկում չի եղել։

Անդրադառնալով Մեղրիի տարբերակի մանրամասներին Վազգեն Սարգսյանի՝ տեղյալ լինել-չլինելուն, նա նշել է. «Թալբոթը միայն Դեմիրելին պատմելուց ասում էր՝ Վազգեն Սարգսյանը տեղյակ չէր որոշ մանրամասներին։ Վազգեն Սարգսյանը տեղյակ էր ամեն ինչից։ Վազգեն Սարգսյանը ՀՀ վարչապետն էր, որն ուներ մեծամասնություն խորհրդարանում։ Որևէ լուծում այն ժամանակ հնարավոր չէր իրականացնել առանց Վազգեն Սարգսյանի»։

Թե ինչո՞ւ է Թալբոթը նման տպավորություն ստացել, Քոչարյանը նշել է․ «Սարգսյանը մասնակցել է Թալբոթի հետ հանդիպմանը։ Մատի փաթաթան, տարբեր անկյան տակ նայել, ինչ-որ կոնսպիրոլոգիայի դաշտերի մեջ հայտնվել՝ անլուրջ է։ Ինչո՞ւ է սա տաքացել հիմա, որովետև կա միջանցքի կամ ճանապարհի հարց, և այսօր ՀՀ իշխանությունը մի ցանկություն ունի՝ անել այդ զիջումն ու հայտարարել, թե՝ կապ չունեմ, եթե այն ժամանակ այս հարցը քննարկված չլիներ, այս թեման հիմա գոյություն չէր ունենա»։

Քոչարյանը նշել է, որ ԼՂ բանակցային գործընթացի մասին գրեթե բոլոր տարբերակները հրապարակված են, բացառությամբ Քի Ուեստի տարբերակից ու 2019թ. բանակցային սեղանին եղած տարբերակից։

Նա պնդել է, որ ճամպրուկով փաստաթղթեր իր հետ չի տարել. «Հիմա ինչ են ասոմ․ որ մեկը կոնդիցիոներից են հանել, մեկը՝ խալադելնիկից։ Գիտե՞ք ինչու, որովհետև 7 տարում 3 ԱԳ նախարար են փոխվել։ Դրա համար կարող է՝ մեկը խալադելնիկում հայտնի, մեկը՝ ուրիշ տեղ։ Իմ ժամանակ մեկ ԱԳ նախարար է եղել 10 տարով, ինձնից հետո՝ երրորդի ժամանակ, ևս 10 տարի Էդուարդ Նալբանդյանն է եղել։ Ինստուտցիոնալ բան կար էս ամենի մեջ։ Հիմա եթե 6 ԱԳ նախարար փոխվեր, կարող է բանակցային փաստաթղթերի մի ծերն էլ կամերաներից մեկում հայտնվեր, կամ, կոպիտ ասած, մեկի տրուսիկում»:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է