Լրահոս 24/7

Տեր-Պետրոսյանին ասացի՝ ես վաղուց շեֆ չեմ ունեցել. Քոչարյան

«Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին հնարավորություն ուներ հրամանագրով ազատել ինձ։ Այդ հարցը իրեն տվեք՝ ինչու չի ազատել»,- հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Radar Armenia-ի՝ 1998թ. պալատական հեղաշրջման մասին հարցին ի պատասխան։

«Այն ժամանակ SMS-ներով չէին ազատում»,- ասել է նա՝ հավելելով,- «Այն ժամանակվա սահմանադրությամբ նախագահի իշխանությունը գրեթե անսահմանափակ էր։ Ինչո՞ւ չէր ազատում։ Այդ հարցը Ձեր մեջ չի առաջանո՞ւմ։ Ասում եք՝ այն ժամանակ առաջնային մանդատ չունեիք։ Ես առաջնային մանդատ ունեի Ղարաբաղում, և դրանից ես հրաժարվել եմ, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանն է ինձ խնդրել գալ՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնել»։

Քոչարյանը նաև նշել է. «Շատ հստակ պայմանավորվածություն եղել է, թե ինչպես ենք աշխատում։ Ես այն ժամանակ շատ պարզ ասել եմ՝ ես վաղուց շեֆ չեմ ունեցել։ Լևոնի հետ հարաբերությունները լավն էին, վատ չէր։ Բայց ասել եմ՝ ես վաղուց շեֆ չեմ ունեցել, և ես գալիս եմ այստեղ այս նպատակի համար, ու չնեղանաս, որ քեզ որպես շեֆ չեմ ընդունելու, ընդունելու եմ գործնական հարաբերություններ»։

Ըստ նրա՝ Վազգեն Սարգսյանը կտար հրաժարական, թե չէր տա, չգիտի, չեն էլ քննարկել այն ժամանակ․ «Ուղղակի այնքան արագ այդ ամենը կատարվեց, որ դրան չի էլ հասել։ Իսկ Դուք ենթադրում եք՝ եթե ինձ ազատեր, ես չպե՞տք է պայքարեի, եթե խոսքը գնում էր Ղարաբաղի մասին…Իհարկե, պետք է պայքարեի»։

Թիվ 1

Recent Posts

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

2 seconds ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

31 minutes ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

54 minutes ago

Իսրայելը չեղարկել է բանտարկյալների ազատ արձակումը

Իսրայելը չեղարկել է ավելի քան 600 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի…

2 hours ago

Բարձր ենք գնահատում Ճապոնիայի կողմից ՀՀ-ի տարբեր ոլորտների բարելավմանն ուղղված աջակցությունը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան…

3 hours ago

Վլադիմիր Պուտինն՝ ընդդեմ Իոսիֆ Ստալինի

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, օգտագործելով ՏԱՍՍ պետական գործակալության հնարավորությունները, համերկրացիներին շնորհավորել է Հայրենիքի…

3 hours ago