Լավրովն ու Ուշակովը Պուտինի հանձնարարությամբ մեկնում են Էր Ռիադ և երեքշաբթի կհանդիպեն ԱՄՆ ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Թեմաների թվում են Ուկրաինայի շուրջ հնարավոր բանակցությունները, Պուտինի և Թրամփի հանդիպման կազմակերպումը և ռուս-ամերիկյան հարաբերությունների ողջ շրջանակի վերականգնումը»,-հավելել է նա։