Փետրվարի 17-ին Բաքվում շարունակվելու է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը։ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու քրեական գործն անջատվել է մյուսների գործից, դատաքննությունն անցկացվում է առանձին։
Ռուբեն Վարդանյանի գործով նախորդ դատավարությունը տեղի էր ունեցել փետրվարի 13-ին։ Նրան նոր շինծու ու հորինված մեղադրանքներ են առաջադրվել իբր ադրբեջանցի դիվանագետների դեմ ահաբեկչական գործողություններ ֆինանսավորելու համար։













