ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի՝ այսօր ասուլիսում հնչեցրած արտահայտություններին.
«Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների, տեղեկացնում եմ, որ նախագահ Տեր-Պետրոսյանը մտադիր չէ պատասխանել Ռոբերտ Քոչարյանի՝ ասուլիսում արտահայտած ստերին և հետին թվով մոգոնած հեքիաթներին»,- ասված է Արման Մուսինյանի հաղորդագրության մեջ։