Լրահոս 24/7

ՀՀ-ն առաջին անգամ ներկայացուցիչ է ունեցել լեռնադահուկային սպորտի աշխարհի առաջնության եզրափակչում

Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքականի առաջատար Գլեբ Մոսեսովը հանդես է եկել Ավստրիայի Զալբախ քաղաքում ընթացող մեծահասակների աշխարհի առաջնության ոլորավայրէջք և հսկա ոլորավայրէջք մրցաձևերի եզրափակչում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Մոսեսովը պատմության մեջ դարձել է Հայաստանը ներկայացնող առաջին լեռնադահուկորդը, որը երբևէ հաղթահարել է աշխարհի առաջնության որակավորման փուլը և դուրս եկել եզրափակիչ:

Ոլորավայրէջք մրցաձևի եզրափակչում Մոսեսովը 57 երկրի 100 մարզիկների թվում գրավել է 34-րդ տեղը: Ընդ որում՝ այս մրցաձևի որակավորման փուլում նա 6-րդ տեղն էր զբաղեցրել: Հսկա ոլորավայրէջք մրցաձևի եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը 61 երկրի 100 լավագույն մարզիկների շարքում գրավել է 47-րդ հորիզոնականը:

Առաջնությանը մասնակցել է նաև ՀՀ լեռնադահուկային սպորտի հավաքականի անդամ Հարություն Հարությունյանը և զբաղեցրել 53-րդ տեղը:

Հայաստանն օրերս ներկայացուցիչ է ունեցել նաև Իտալիայի Տոբլախ քաղաքում ընթացող պարադահուկավազքի աշխարհի առաջնությունում: 10 կմ դասական ոճում Հայաստանի հավաքականի անդամ Գարիկ Մելքոնյանը 14 պետությունների 30 մարզիկների շրջանում զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը՝ հավաքելով 144.50 միավոր: Մելքոնյանը հանդես է եկել նաև 20 կմ դասական ոճում:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայում է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով,…

13 hours ago

Հայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան…

13 hours ago

Ստամբուլում կկայանա Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկրորդ հանդիպումը

ՌԴ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցին է փոխանցել 30-օրյա հրադադարի ընթացքում…

13 hours ago

Գերմանիան ռազմական աջակցություն կցուցաբերի Ուկրաինային մինչև 2029թ․

Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ավելի քան 11 միլիարդ եվրո ռազմական օգնություն մինչև 2029 թվականը, այդ թվում՝…

13 hours ago

Կարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև համագործակցության զարգացումը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի գլխավորած պատվիրակությանը:…

14 hours ago

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆիլիպ Իվանովիչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին: Վարչապետը ողջունել…

15 hours ago