Լրահոս 24/7

Բաքվի դիրքորոշումը մեկն է եղել՝ ստորագրել «օկուպացված տարածքներից հայկական ուժերի դուրսբերման գրաֆիկը»

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Եթե կա հարաբերական մի ճշմարտություն, որ Հայաստանի ժողովուրդը պիտի իմանա, ապա դա հետեւյալն է. 2014թ. հուլիս-օգոստոս ամիսներին Իլհամ Ալիեւը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում կտրուկ սրել է իրավիճակը, սեպտեմբերի 26-ին ՌԴ նախագահ Պուտինը կողմերին հրավիրել է Սոչի, որտեղ Ադրբեջանի նախագահը վերջնականապես մերժել է ԼՂ կարգավիճակը հետաձգված հանրաքվեով որոշարկելու հնարավորությունը:

Իսկ 2016թ. ապրիլյան քառօրյա մարտերից հետո Բաքվի դիրքորոշումը մեկն է եղել՝ ստորագրել «օկուպացված տարածքներից հայկական ուժերի դուրսբերման գրաֆիկը, նոր շփման գծում հաստատել հրադադարի վերահսկման միջազգային մեխանիզմներ, (չշփոթել խաղաղապահների տեղակայման եւ բուֆերային գոտու ստեղծման հետ) այնուհետեւ քննարկել Ադրբեջանի կազմում ԼՂ ինքնավար կարգավիճակի պարամետրերը»:

Մնացածը պարզ ստախոսություն է: Նիկոլ Փաշինյանը պետք է ընդունե՞ր այդ «կարգավորումը»: Այո, իհարկե, անպայման: Բայց ՊՊԾ գնդի գրավման վակխանալիան հիշու՞մ եք»։

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

2 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

3 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

4 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

5 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

5 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

6 hours ago