Լրահոս 24/7

Տորոնտոյում Delta Airlines-ի ինքնաթիռը շրջվել է վայրէջք կատարելիս

Տորոնտոյի Լեսթեր Փիրսոնի անվան միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելիս Delta Airlines ավիաընկերության ինքնաթիռը կործանվել է։ Այս մասին հայտնում է կանադական CTV News հեռուստաընկերությունը։

Սոցցանցերում հրապարակված լուսանկարներում երևում է, որ ինքնաթիռը շրջվել է:

Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 80 մարդ։ CTV News-ի փոխանցմամբ՝ տուժել է ութ մարդ։

Միջադեպի մասին տեղեկությունը հաստատել են օդանավակայանում։ «Toronto Pearson-ը տեղյակ է Մինեապոլիսից ժամանած Delta Airlines-ի ինքնաթիռի վայրէջքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին։ Դեպքի վայր են մեկնել վթարային բրիգադները»,- ասվում է օդանավակայանի հաղորդագրության մեջ։

Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, ուղևորների մեծ մասը չի տուժել։

ԱՄՆ քաղավիացիայի դաշնային վարչությունը հայտնել է, որ ինքնաթիռում գտնվող բոլոր 80 մարդիկ տարհանվել են: BBC News-ը, հղում անելով Օնտարիոյի առողջապահության ծառայություններին, գրում է, որ երեք մարդ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

Թիվ 1

Recent Posts

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

31 minutes ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

54 minutes ago

Իսրայելը չեղարկել է բանտարկյալների ազատ արձակումը

Իսրայելը չեղարկել է ավելի քան 600 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի…

2 hours ago

Բարձր ենք գնահատում Ճապոնիայի կողմից ՀՀ-ի տարբեր ոլորտների բարելավմանն ուղղված աջակցությունը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան…

3 hours ago

Վլադիմիր Պուտինն՝ ընդդեմ Իոսիֆ Ստալինի

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, օգտագործելով ՏԱՍՍ պետական գործակալության հնարավորությունները, համերկրացիներին շնորհավորել է Հայրենիքի…

3 hours ago

Իրականացնում են ձնամաքրման աշխատանքներ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են․ Հանգստյան օրերին ևս կազմակերպության աշխատակիցները քաղաքացիների անվտանգության…

4 hours ago