Լրահոս 24/7

Մի օր պատմությունը կընդունի, որ մենք փրկել ենք Վրաստանը. Կավելաշվիլի

Հուսով ենք, որ ԱՄՆ նոր վարչակազմը կփոխի իր անարդար վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ, և Թրամփի գալուստը ազդեցություն կունենա ԵՄ-ի և Վրաստանի միջև հարաբերությունների վրա։ Այս մասին ֆրանսիական ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։

«Մենք հույս ունենք, որ նրա իշխանության գալը կազդի Վրաստանի հետ ԵՄ հարաբերությունների վրա։ Զավեշտալի է, թե ինչպես են որոշ լիբերալ առաջնորդներ այժմ փորձում հարմարվել Թրամփին: Վրաստանի վրա այս ճնշումը սկսվել է Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո։ Վրաց ժողովուրդն իր իմաստությամբ աջակցեց մեզ այս ճանապարհին, որը մենք ընտրեցինք խաղաղությունը պահպանելու համար։ Այսօր մեր դիրքորոշումը հստակ է՝ Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտվի։ Մինչև պատերազմն էինք մենք ասում, որ սա կործանարար պատերազմ է լինելու երկրի համար, և այն պետք է դադարեցվի։ Այսօր Թրամփը նույն բանն է հայտարարում, բայց մենք դա ասում ենք ոչ թե իր դիրքորոշումը կիսելու համար, այլ պատերազմի առաջին օրվանից։ Նրանք մեզ կոչ էին անում միանալ պատժամիջոցներին, ուղարկել կամավորներ և աջակցել պատերազմին, չնայած մենք ոչ ՆԱՏՕ-ի անդամ ենք, ոչ էլ Եվրամիության։ Մեր տարածքի 20 տոկոսը օկուպացված է. Իրենց խոստումներով մեզ մենակ թողեցին միջուկային երկրի առաջ։ Երիտասարդ եվրոպամետները Ռուսաստանի հետ պատերազմի կոչ էին անում: Մի օր պատմությունը կընդունի, որ մենք փրկել ենք Վրաստանը»,- ընդգծել է Կավելաշվիլին։

Թիվ 1

Recent Posts

Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման միջոցով ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…

7 hours ago

Պատարագի խորանն օգտագործել քաղաքական քարոզի համար՝ սրբապղծություն է. վարչապետ

Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…

7 hours ago

Վենսի այցը կարող է որոշ պրոցեսներ արագացնել՝ գերիների հարցը խաղաղության լույսի ներքո լուծելու համար

ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց…

13 hours ago

Ֆիդանը պնդում է, որ ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենա,…

13 hours ago

Վարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։ Զրուցակիցները քննարկել են Firebird ընկերության…

14 hours ago

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի․ Վենս

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի, Բաքու մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին խոստացավ ԱՄՆ փոխնախագահ Վենսը`…

14 hours ago