Լրահոս 24/7

Եվրոպան ցանկանում է ստանձնել Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրումը. Ռյուտե

Փարիզում եվրոպացի առաջնորդների, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումը մեկնաբանել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը:

Մարկ Ռյուտեն X-ի միկրոբլոգում գրել է, որ Եվրոպան ցանկանում է ստանձնել և առաջնորդել Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրումը: «Փարիզում տպավորություն ստացա, որ նրանք պատրաստ են ավելին ներդնել մեր անվտանգության համար»,- գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Մեծ Բրիտանիայի վարչապետն էլ հայտարարել է, որ այժմ վտանգված է ոչ միայն Ուկրաինայի ապագան, այլև ամբողջ Եվրոպայի գոյությունը»։

«Պետք է գիտակցենք՝ թևակոխում ենք նոր դարաշրջան, և դադարենք կառչել անցյալից: Ժամանակն է, որ պատասխանատվություն ստանձնենք մեր անվտանգության համար»,- նշել է Քիր Սթարմերը։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գրել է՝ փարիզյան հանդիպման մասնակիցները հաստատել են, որ Ուկրաինան արժանի է խաղաղության՝ ուժի միջոցով։ «Եվրոպան ամբողջությամբ ստանձնում է Ուկրաինային ռազմական աջակցության մի մասը: Միաժամանակ անհրաժեշտ է ուժեղացնել Եվրոպայի պաշտպանությունը»,- գրել է նա Իքսի էջում։

Հատկանշական է, որ գագաթնաժողովի մասնակիցները սահմանափակվել են միայն առանձին հայտարարություններով, համատեղ կոմյունիկե չի ընդունվել:

Թիվ 1

Recent Posts

Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման միջոցով ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…

7 hours ago

Պատարագի խորանն օգտագործել քաղաքական քարոզի համար՝ սրբապղծություն է. վարչապետ

Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…

7 hours ago

Վենսի այցը կարող է որոշ պրոցեսներ արագացնել՝ գերիների հարցը խաղաղության լույսի ներքո լուծելու համար

ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց…

13 hours ago

Ֆիդանը պնդում է, որ ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենա,…

13 hours ago

Վարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։ Զրուցակիցները քննարկել են Firebird ընկերության…

14 hours ago

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի․ Վենս

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի, Բաքու մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին խոստացավ ԱՄՆ փոխնախագահ Վենսը`…

14 hours ago