Լրահոս 24/7
18.02.2025

Քննարկել է ՎԶԵԲ 2025-2030 թթ․ Հայաստանի ռազմավարությունը

Քննարկել է ՎԶԵԲ 2025-2030 թթ․ Հայաստանի ռազմավարությունը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ենթակառուցվածքների հարցերով պատվիրակությանը, որի կազմում էին Կովկասի տարածաշրջանի ղեկավար Ալկիս Դրակինոսը, ենթակառուցվածքների գծով տարածաշրջանային ղեկավար Ելենա Գոդեևան, ինչպես նաև ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին:

Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել է ՎԶԵԲ 2025-2030 թվականների Հայաստանի ռազմավարությունը, ինչպես նաև Բանկի ռազմավարական առաջնահերթությունները:

Համաձայն սահմանված առաջնահերթությունների՝ բանկը մտադիր է կենտրոնանալ Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացիայի ամրապնդման վրա` աջակցելով բարձր ներուժ ունեցող ոլորտների ընկերություններին, միաժամանակ աշխատելով բարելավել առևտրային ուղիները և լոգիստիկ ենթակառուցվածքները արդյունավետ տնտեսական փոխգործակցություններ ապահովելու համար: Բանկը նպատակ ունի նպաստել դեկարբոնիզացմանը և էներգաարդյունավետության բարձրացմանը՝ միաժամանակ աջակցելով Հայաստանի քաղաքներին՝ հաղթահարելու իրենց ամենահրատապ բնապահպանական մարտահրավերները կայուն ենթակառուցվածքների միջոցով:

Նախարարը նշել է, որ Հայաստանը 2024թ. մայիսի 14-16-ը ՎԶԵԲ ամենամյա կարևորագույն միջոցառումը Երևանում հյուրընկալելուց հետո մեծ ոգևորությամբ է սպասում այս տարի Լոնդոնում կայանալիք տարեկան հանդիպմանը: ՎԶԵԲ-ը տասնամյակներ շարունակ Հայաստանի հուսալի գործընկերներից է, և ներկայումս համագործակցությունն ավելի ակտիվ է և ընդլայնված:

Ամփոփելով հանդիպումը՝ նախարարը պատրաստակամություն է հայտնել ապագայում ևս պահպանել և էլ ավելի զարգացնել երկկողմ համագործակցության արդեն իսկ բարձր մակարդակը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է