Լրահոս 24/7

ՀՀ-ում ԲՏԱ ոլորտն աստիճանաբար դառնում է առաջնորդող. Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը փետրվարի 19-ին ողջույնի խոսքով է հանդես եկել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 24-րդ համաժողովին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ԱԺ նախագահի տեղակալը պետություն և մասնավոր գործընկերության շրջանակում կարևորել է ասոցիացիաների դերը՝ դրական գնահատելով ԱՏՁՄ զարգացման տեմպերը:

Միությունը միավորում է ավելի քան 200 տեղական և միջազգային ընկերություններ՝ նպատակ ունենալով Հայաստանը վերածել առավելագույն արժեք ստեղծող բարձր տեխնոլոգիաների կենտրոնի: 2025 թվականին լրանում է ԱՏՁՄ-ի գործունեության 25 տարին: Հայաստանը բարձր տեխնոլոգիաների կենտրոնի վերածելու տեսլականով ԱՏՁՄ-ն շարունակում է ընդլայնել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի հնարավորությունները:

«Վերջին հինգ տարիներին բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության ոլորտում համախառն շրջանառությունն աճել է ավելի քան 4,5 անգամ, աշխատողների թիվը՝ 2,5 անգամ, իսկ ՀՆԱ-ն 2,6 տոկոսից այժմ արդեն գերազանցել է 7,6 տոկոսը»,- ասել է Հակոբ Արշակյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում ԲՏԱ ոլորտն աստիճանաբար դառնում է առաջնորդող: Նա կարևորել է ինտենսիվ ներդրումները կրթական և գիտական ոլորտներում՝ արձանագրելով, որ վերջին հինգ տարիներին գիտությանն ուղղված ֆինանսավորումն ավելացել է ավելի քան 3,5 անգամ, իսկ ԲՏԱ նախարարության համընդհանուր բյուջեն՝ ավելի քան 5,5 անգամ:

Խոսելով մարտահրավերների մասին՝ ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է գիտության, կրթության և արդյունաբերության համագործակցությունը խթանելու անհրաժեշտությունը՝ այս փուլում կարևորելով պետական ռազմավարական զարգացման ծրագրերի անհրաժեշտությունը:

Նա տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի շրջանակում առաջնահերթ հինգ՝ արհեստական բանականության, միկրոէլեկտրոնիկա, ռոբոտաշինություն և ավիատիեզերական, քվանտային տեխնոլոգիաներ և բիոտեխնոլոգիա ուղղություններով աշխատանք է տարվում՝ մշակելու և Կառավարությանը ներկայացնելու պետական զարգացման ծրագրեր, որոնք հասցեագրված կլինեն կրթության, գիտության և արդյունաբերության ուղղություններով թռիչքային զարգացմանն ուղղված ծրագրերին:

Հակոբ Արշակյանը հաջողություն է մաղթել միությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել պետության և ասոցիացիայի փոխհամագործակցությանը:

Թիվ 1

Recent Posts

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

Ապրիլի 23-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունիայի հետ։…

5 hours ago

Եվրոպայի առաջնությունում հայ սամբիստները ևս 2 բրոնզե մեդալ են նվաճել

Հայաստանի ևս երկու ներկայացուցիչներ սամբոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ են դարձել: Այս մասին հայտնում է…

5 hours ago

Մենք պատրաստ ենք. նոր առաջարկները Թրամփի սեղանին են. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ տարածքային հարցերի վերաբերյալ փաստաթուղթ…

6 hours ago

ԵԽ մի խումբ պատգամավորներ ուղերձներ են հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի կապակցությամբ

Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ ուղերձներ են հղել՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցը։ ԵԽ…

6 hours ago

Ես այս երկրի ամենազրպարտված պաշտոնյաներից մեկն եմ. Սարգսյան

Միգուցե հարցը հասունացած չէր, հիմա հասունացած է: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց…

7 hours ago

Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտնել է, որ Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից։ «Հայաստանը դուրս…

7 hours ago