Լրահոս 24/7

Եթե Վարդանիկին մեկուսացնելու քաջություն չունես, ապա Սամվել Բալասանյանի նկատմամբ պետք է հետախուզում հայտարարես

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Իհարկե, եթե Վարդանիկին մեկուսացնելու քաջություն չունես, ապա արտերկրում գտնվող Սամվել Բալասանյանի նկատմամբ պետք է հետախուզում հայտարարես։

Զավեշտն այն աստիճանի է հասել, որ Գյումրիին ամենաշատ վնաս հասցրած նախկին քաղաքապետը՝ սպանություններով, գողություններով, ապօրինություններով ու կեղեքումներով հայտնի Վարդանիկը, մասնակցում է առաջիկա ընտրություններին, մինչդեռ Սամվել Բալասանյանը հետախուզվում է։

Եթե Վարդանիկի քրեական անցյալով ու սպանություններով հայտնի որդուն՝ Սպարտակին, դատելու կամք չունես, ապա պետք է կալանավորես Սամվել Բալասանյանի որդուն, ով երբեք որևէ քրեական գործի մեջ ներգրավված չի եղել։

Իսկ Սպարտակն էլ թող զենքը ուսին շարունակի ամենավերջին հայհոյանքները հնչեցնել իր ընտանիքի քաղաքական հակառակորդների հասցեին։ Իշխանությունների անտարբերության, կամազուրկ քայլերի արդյունքում ձևավորված այս աամենաթողության շղթան պետք է կտրել։ Եվ մենք դա կանենք։ Անկասկած։

Հ․Գ․ Տեղեկացնեմ, որ ես ոչ Վարդանիկին եմ ճանաչում, ոչ նրա որդուն, ոչ էլ երբևէ հանդիպել եմ Սամվել Բալասանյանին կամ նրա որդուն։ Պարզապես անազատության մեջ, կալանավայրում, պատմում էին, որ իմ հետ կալանք կրողներից մեկը Սպարտակի կատարած սպանությունն իր վրա վերցրած Սպարտակի ընկերն է»։

Թիվ 1

Recent Posts

Ֆասթ Բանկը ՓՄՁ-ների կողքին է՝ իր գրավիչ առաջարկներով

Ֆասթ Բանկն օրերս մասնակցել է «ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման հնարավորություններն ու հեռանկարները» թեմայով համաժողովին։ Համաժողովն իրականացրել…

19 minutes ago

ԵԱՏՄ-ից դուրս գալը ցավոտ կլինի Հայաստանի բնակչության համար. Գալուզին

ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացը ցավոտ կլինի Հայաստանի բնակչության համար, «Իզվեստիա» - ին տված հարցազրույցում հայտարարել…

33 minutes ago

Ադրբեջանն իր նախապայմաններով ՀՀ իշխանությանը դեմ է տվել պատին. Աբրահամյան

Հայաստանի ու Ադրբեջանի միջև, այսպես կոչված, «Խաղաղության համաձայնագրի» բանակցությունների ավարտից հետո, թեման առարկայական քննարկելու առաջին…

1 hour ago

Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի «կարմիրը եւ կապույտը»

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Սիգիբան հերքել է տեղեկությունը, որ ապրիլի 15-ին Անկարայում ռուս-ուկրաինական հանդիպում է…

1 hour ago

Բաքվի «նախապայմանների» ռուսաստանյան ծագումնաբանությունը

Անթալիայի դիվանագիտական ֆորումին Ռուսաստանը ներկայացրել է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Թուրքական աղբյուրների հաղորդմամբ՝ նա…

1 hour ago

Վերակառուցումից հետո Մեղրիի անցակետի թողունակությունը մի քանի անգամ կավելանա․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ապրիլի 12-ին Մեղրիի սահմանային անցակետում դիմավորել է վարչապետ Նիկոլ…

16 hours ago