Կառավարությունը հաստատեց Ճարտարապետության և շինարարության համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները։ Բուհի հոգաբարձուների խորհուրդը ռեկտոր է ընտրել ֆիզմաթ գիտությունների դոկտոր Մանուկ Բարսեղյանին, որը մոտ մեկ տարի է՝ բուհի ռեկտորի պաշտոնակատարն էր։
Համալսարանի ռեկտորի հաստիքը թափուր էր մնացել Եղիազար Վարդանյանի՝ քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակվելուց հետո։
Բարսեղյանը կարևորել է բուհում կրթության որակի բարելավումն ու դրանք միջազգային չափանիշներին հասցնելը, անդրադարձել է որոշ կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրմանը։