Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է.
«Պետք է ընդունել, որ անգամ 2020-ի սարսափելի պարտությունից և 2023-ի արհավիրքից՝ Արցախի հայաթափումից հետո Նիկոլ Փաշինյանն է Հայաստանում օրակարգ թելադրում:
Մի կողմ եմ թողնում, թե ինչքանով են նրա ներկայացրած թեզերը ընդունելի կամ անընդունելի, գաղափարական կամ պոպուլիստական… Փաշինյանը, այո, թելադրում է օրակարգ:
Բնականաբար, որպես ՀՀ քաղաքացի և մեկ ձայն ունեցող մարդ, ես ԴԵՄ եմ քվեարկելու Փաշինյանի նոր սահմանադրությանը, քանի որ այն ոչ թե իրավական տեքստ է, այլ բարոյախրատական, էժան քարոզ, որը, գուցե, զանգվածների վրա ունի ազդեցություն:
Եթե ՀՀ քաղաքացիները դեմ քվեարկեն նոր սահմանադրություն կոչվածին, ապա Փաշինյանի կմնա Սերժ Սարգսյանի մոգոնած սահմանադրության հույսին: Դրանից Փաշինյանը օգտվել և շարունակելու է օգտվել:
Եթե ՀՀ քաղաքացիները կողմ քվեարկեն, ապա Փաշինյանը էլի հաղթած դուրս կգա:
Չեմ բացառում, իհարկե, որ ձևավորվի մի ուժ, որ կարողանա ընտրական ճանապարհով իշխանությունից հեռացնել Փաշինյանին ու թիմին:
Հիմա ընդդիմության շարքերում վիճակն անհուսալի է թվում, բայց դա կարող է միանգամից փոխվել, ինչպես եղավ 2018 թվականին»։
Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի արտաքին…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ Մոսկվա թռչել Հաղթանակի օրվա կապակցությամբ։ ՌԴ…
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի…
Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Երեկ ավտոբուսների ձմեռային անվադողերի…
Նախագահ Թրամփի և նախագահ Պուտինի հանդիպում չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ մենք չգիտենք, թե…
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ապագայի տեխնոլոգիաների ֆորումում հայտարարել է, որ «Օրեշնիկ» զենքի մասին խոսում է…