Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում կացինով զինված տղամարդը ներխուժել է տներից մեկն ու հարձակվել 50-ն անց կնոջ վրա, հայտնում է The Jerusalem Post-ը՝ Իսրայելի ազգային բժշկական ծառայությանը հղումով:
Կինը ծանր վիճակում է հոսպիտալացվել է՝ մարմնի վերին և ստորին վերջույթների վնասվածքներով։
Կասկածյալը, որը դեպքի վայրից փախուստի էր դիմել, ձերբակալվել է: