ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցը Fox News-ին ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է «մեղմի» ԱՄՆ-ի հանդեպ իր քննադատությունը և «լուրջ վերաբերի» առաջարկված գործարքին. գրում է The Guardian-ը։
Այդ գործարքը ենթադրում է Վաշինգտոնին 500 միլիարդ դոլար արժողությամբ բնական ռեսուրսների, այդ թվում՝ նավթի և գազի հանձնում:
Ուոլցը նշել է, որ Կիևը սխալ է վարվում՝ հակադրվելով ԱՄՆ նախագահի՝ Մոսկվայի հետ խաղաղ բանակցությունների մոտեցմանը, հաշվի առնելով այն ամենը, ինչ ԱՄՆ-ն արել է Ուկրաինայի համար: Նա հերքել է մեղադրանքները, թե ԱՄՆ-ն անտեսել է Ուկրաինային և Ամերիկայի եվրոպական դաշնակիցներին՝ այս շաբաթ Ռուսաստանի հետ բանակցություններից նրանց բացառելով: Դա սովորական «մաքոքային դիվանագիտություն» էր, ասել է նա:
«Կիևից հնչող որոշ հայտարարություններ և նախագահ Թրամփին ուղղված վիրավորանքներն անընդունելի էին»,- ավելի ուշ լրագրողներին Սպիտակ տանը հայտնել է Ուոլցը՝ հավելելով․ «Նախագահ Թրամփը, բնականաբար, այժմ շատ հիասթափված է նախագահ Զելենսկուց՝ այն բանի համար, որ նա չի նստել բանակցությունների սեղանի շուրջ և չի ցանկացել օգտվել մեր առաջարկած հնարավորությունից»:
Ապրիլի 23-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունիայի հետ։…
Հայաստանի ևս երկու ներկայացուցիչներ սամբոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ են դարձել: Այս մասին հայտնում է…
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ տարածքային հարցերի վերաբերյալ փաստաթուղթ…
Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ ուղերձներ են հղել՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցը։ ԵԽ…
Միգուցե հարցը հասունացած չէր, հիմա հասունացած է: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց…
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտնել է, որ Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից։ «Հայաստանը դուրս…