ՀՀ քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջերում գրել է.
«Այսօր մեր թիմի հետ ձնամաքրման աշխատանքներ էինք իրականացնում, որ երևանցիների համար քայլելը ավելի հեշտ ու անվտանգ լինի։
Շնորհակալ եմ բոլորին, ովքեր իրենց գործը հոգատարությամբ ու պատասխանատվությամբ են անում։
Շարունակում ենք աշխատել՝ ապահովելու քաղաքի բնականոն կյանքը»։