Լրահոս 24/7
22.02.2025

Զելենսկին «խաբե՞ց» Ալիեւին

Զելենսկին «խաբե՞ց» Ալիեւին

Դավոսի տնտեսական համաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցության «գտածոն», թերեւս, ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումն էր, որի մասին, սակայն, ոչ ոք երեւի չէր իմանա կամ շատ քչերը տեղյակ կլինեին, եթե նա այդ մասին սոցիալական ցանցում գրառում չկատարարեր:

Զելենսկին, ընդսմին, բացահայտեց, որ Ալիեւի հետ հիմնականում քննարկել են Բաքու-Գրոզնի չվերթի ադրբեջանական օդանավի կործանման հետ կապված հարցեր, եւ ինքը պնդել է, որ «հարկ է մեծացնել Ռուսաստանի նկատմամբ ճնշումը, որպեսզի նա խոստովանի իր մեղքը եւ պատասխանատվություն կրի»: Օդանավի աղետից մեկ օր անց Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայությունը խոստացել է Ադրբեջանին «անհերքելի ապացույցներ ներկայացնել, որ մարդատար օդանավը խոցվել է ռուսական ՀՕՊ կայանքի արձակած հրթիռից»:

Դավոսում Զելենսկի-Ալիեւ հանդիպմանն Ադրբեջանի նախագահը որեւէ փաստաթուղթ այդ առթիվ ստացե՞լ է կամ մինչ այդ Կիեւը Բաքվին հետախուզական տեղեկություններ փոխանցե՞լ է: Այս հարցերին հրապարակային պատասխան չկա եւ հազիվ թե լինի. նման տեղեկատվությունը պետական գաղտնիք է ինչպես տիրապետողի, այնպես էլ այն կողմի համար, որ դա ստանում է:

Զելենսկի-Ալիեւ դավոսյան հանդիպումից մի քանի օր անց Ղազախստանի կառավարական հանձնաժողովը հրապարակեց ադրբեջանական մարդատար օդանավի կործանման պատճառների մասին նախնական եզրակացությունը, որտեղ, ինչպես եւ սպասվում էր, որեւէ կոնկրետություն, թե արդյո՞ք ինքնաթիռը խոցվել է, չկա: Ադրբեջանական մամուլն այդ կապակցությամբ մի շարք սուր հրապարակումներ է արել եւ Մոսկվային մեղադրել, որ «փորձում է խեղաթյուրել ակնհայտ փաստերը»:

Հաջորդեց «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության Բաքվի գրասենյակը փակելու մասին Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունը, Մոսկվան հակադարձեց, որ դատական հայց կներկայացնի: Թվում էր, թե ռուս-ադրբեջանական լարվածությունը հասնում է հարաբերությունների «անդառնալիության կետին», բայց տեղի ունեցավ անսպասելին. Իլհամ Ալիեւը վավերացրեց «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի մասին ռուս-ադրբեջանական համաձայնագիրը, որ կողմերը նախարարների մակարդակով ստորագրել են անցած դեկտեմբերի 21-ին, ադրբեջանական օդանավի կործանումից չորս օր առաջ:

Հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի ամբարտավանությունը, երբ նա պահանջում էր, որ Ռուսաստանը պետք է պաշտոնապես ներողություն խնդրի, պատասխանատվության ենթարկի մարդատար ինքնաթիռի աղետի համար մեղավորներին եւ փոխհատուցումներ վճարի ոչ միայն զոհվածների ընտանիքներին եւ տուժածներին, այլեւ ադրբեջանական կառավարությանը եւ նրա քինախնդրությունը, Ռուսաստանի եւ Իրանի միջեւ հաղորդակցության տրանզիտ ապահովելու մասին պայմանագրի վավերացումը կարող էր տեւել ամիսներ՝ մինչեւ նա Պուտինից կստանար ակնկալածը:

Մինչդեռ ականատես ենք այլ պատկերի. Իլհամ Ալիեւը ենթարկվել է աշխարհաքաղաքական նպատակահարմարությունը, փորձ իսկ չի ձեռնարկել, որպեսզի գոնե հետաձգի ռուս-իրանական հարաբերությունների համար չափազանց կարեւոր համաձայնագրի վավերացումը: Այս փաստը թույլ է տալիս երկու եզրակացություն անել. կամ Վլադիմիր Զելենսկին Իլհամ Ալիեւին ակնհայտորեն կեղծ տեղեկություններ է փոխանցել, որպեսզի միտումնավոր սրի ռուս-ադրբեջանական հարաբերությունները, կամ Վլադիմիր Պուտինը նրա դեմ ունի ավելի զորեղ կոմպրոմատներ եւ դիվանագիտական խողովակներով սպառնացել է, որ դրանք կհրապարակայնացնի, եթե Ալիեւը շարունակի Մոսկվային «ժանիքներ ցույց տալ»:

Բարդ է կողմնորոշվել, թե տարբերակներից որն է ավելի հավանական, բայց ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցները շատ ընդգծված մեղմացրել են Ռուսաստանի դեմ քարոզչությունը, իսկ կառավարությունը, կարծես Մոսկվայի ուղղությամբ քայլերին որպես քարոզչական փոխհատուցում՝ կասեցրել է BBC-ի ադրբեջանական խմբագրության գործունեությունը: Ուկրաինայի նախագահը, հավանաբար, Իլհամ Ալիեւին «ցանկալին իրականության տեղ է ներկայացրել». ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության վերջին մեկ-մեկուկես ամսվա պաուզան, հավանաբար, մոտ ապագայում կհաղթահարվի:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է