

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Միջին-վիճակագրական հայը, արցախցին՝ հատկապես, չգիտի, Բիշքեկի արձանագրությանը ծանոթ չէ: Իսկ այնտեղ սեւով-սպիտակին գրված է, որ ղարաբաղա-ադրբեջանական պատերազմում հրադադար է հաստատվում, որպեսզի կատարվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի պահանջները: Իսկ այդ բանաձեւերը պահանջում էին, որ Լեռնային Ղարաբաղի ռազմական կազմավորումները դուրս գան /դուրս բերվեն նախկին ԼՂԻՄ-ի վարչական սահմանների մեջ չմտնող բոլոր տարածքներից:
Փաստաթղթի տակ առկա է նաեւ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ Կարեն Բաբուրյանի ստորագրությունը, բայց ո՞վ չգիտի, որ այդ պահի դրությամբ փաստացի իշխանությունը պատկանում էր Պաշտպանության պետական կոմիտեին:
Քաղաքական այդ պայմանավորվածության հիմքով էլ մեկ շաբաթ հետո՝ 1994թ. մայիսի 12-ի ժամը 00-ին ուժի մեջ է մտել Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների եւ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատարի ստորագրությամբ ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը:
Այն նույն տարվա դեկտեմբերին միջազգային լեգիտիմություն է ստացել եւ իրավաբանորեն ճանաչվել ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովում: Այդ հայեցակարգով պետք է կարգավորվեր ԼՂ խնդիրը, ինչին 1998թ. Երեւանի ռազմա-հայրենասիրական ուժերը հակադրել են «ուժն է ծնում իրավունքը» մանտրան:
Ուժի եւ նրանից ծնված իրավունքի մրցակցության մեջ Հայաստանը զիջել է Ադրբեջանին: Ի՞նչ կա այստեղ անհասկանալի կամ կոնֆիդենցիալ, որ մենք մեզ մատնել ենք տվայտանքների, թե բա՝ «էս ո՞նց էղավ, խի՞ էղավ»»։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…