Լրահոս 24/7

Պետության որևէ ներդրում դիտվել է իբրև փող աշխատելու լավ ձև․ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրառումը․

Այսօր, Փոքր Վեդիի նորակառույց դպրոցից հետո գնացել էի Հնաբերդ, որի դպրոցական շենքը կառուցվել է 2009-ին, սկսել է շահագործվել 15 տարուց մի փոքր ավել առաջ։

Տպավորություն է, որ Հնաբերդի դպրոցի շենքը սարքելիս ուղղակի պետք է եղել նշում անել, որ շենքը կա։ Իսկ որ ճաշարանի փոխարեն մի նեղ խուց է, դասասենյակները որևէ ստանդարտի մեջ չեն, չեն բավարարում նույնիսկ 12 դասարան ունենալուն, երբ առնվազն այդքանի կարիք է եղել, գրադարանն էլ հավաբնի չափ տարածք է՝ ոչինչ։ Ես եղել եմ նաև Բերդի ավագ դպրոցում, որի շենքն էլ 2000-ականներին է կառուցված և որտեղ արդեն որոշ դասասենյակներ փակել էին, քանի որ հատակն ուղղակի փուլ էր եկել ու անվտանգ չէր։ Եղել եմ նույն շրջանում կառուցված Կառնուտի դպրոցում, որտեղ նույնիսկ մարզադահլիճ չէին նախատեսել ու խոնավությունից պատերը բորբոսի մեջ էին՝ աշխատակազմի սրտացավությանն ու հոգատարությանը զուգահեռ։

Հիմա այս դպրոցները նորոգում ենք ու կունենանք նոր պայմաններ։

Սակայն կարևոր է, որ սա նկատենք, որ այս մասին խոսենք ու սա հասկանանք, երբ խոսում ենք մեր խնդիրներից։ Որովհետև մեր խնդիրները տարիներ շարունակ ձևավորվել են մեր միջոցով, մեր կողքին, մեր հետ։ Պետության որևէ ներդրում դիտվել է իբրև փող աշխատելու լավ ձև՝ ինչ էլ անեն, կընդունվի, հոգ չէ։ Ու այս դպրոցները ցույց են տալիս, որ ընդունվել է։
Այս անտարբերությունն ու ամեն ինչ անցնելուն սովոր վարվելակերպը փոխվում է։ Բարդ, բայց փոխվում է։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայում է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով,…

7 hours ago

Հայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան…

8 hours ago

Ստամբուլում կկայանա Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկրորդ հանդիպումը

ՌԴ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցին է փոխանցել 30-օրյա հրադադարի ընթացքում…

8 hours ago

Գերմանիան ռազմական աջակցություն կցուցաբերի Ուկրաինային մինչև 2029թ․

Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ավելի քան 11 միլիարդ եվրո ռազմական օգնություն մինչև 2029 թվականը, այդ թվում՝…

8 hours ago

Կարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև համագործակցության զարգացումը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի գլխավորած պատվիրակությանը:…

9 hours ago

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆիլիպ Իվանովիչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին: Վարչապետը ողջունել…

9 hours ago