Գերմանիայում մեկնարկել են Բունդեսթագի արտահերթ ընտրությունները։
Գերմանիայի քաղաքացիները կքվեարկեն կոնկրետ թեկնածուի և մի կուսակցության օգտին: Դաշնային ընտրական հանձնաժողովի կողմից պաշտոնապես ճանաչված 41 կուսակցություններից ընտրություններին մասնակցում են 29-ը։
Գերմանիայի կանցլերը կընտրվի կոալիցիոն բանակցություններից հետո։