«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են․
Հանգստյան օրերին ևս կազմակերպության աշխատակիցները քաղաքացիների անվտանգության և հարմար տեղաշարժի համար վաղ առավոտից լծվել են աշխատանքի:
Երևանի բոլոր վարչական շրջանների այգիներում, պուրակներում, ստորգետնյա և վերգետնյա անցումների աստիճաններին իրականացնում են ձնամաքրման աշխատանքներ: