Categories: Facebook

ԼՀԿ-ն փորձում է փրկել իր տխրահռչակ, հակասահմանադրական քննիչ հանձնաժողովը. Թագուհի Ղազարյան

 

ԱԺ«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հնարավոր որոշմանը:

Ներկայացնում ենք՝ ԼՀԿ-ն փորձում է փրկել իր տխրահռչակ, հակասահմանադրական քննիչ հանձնաժողովը գլխագրով գրառումն ամբողջությամբ.

«Նայեցի պարոն Մարուքյանի և տիկին Թանդիլյանի ճեպազրույցը այն մասին, թե ինչու են հետ կանչում ավագանու իրենց անդամին, ու այդպես էլ չհասկացա՝ սեփական խմբակցության թիմակիցնե՞րն են մեղավոր, լրատվամիջոցնե՞րը, թե՞ քաղաքապետը կամ այն բազմահազար քաղաքացիները, որոնք դիմել են իրենց:

Իրականում պետք էր պարզապես անկեղծ լինել ու խոստովանել, որ երկար մտածելուց հետո մեր ընդդիմադիր գործընկերները հասկացել են, որ քաղաքապետարանի շուրջ ստեղծվող ԱԺ քննիչ հանձնաժողովը ոչ միայն հակասահմանադրական է (քանի որ ԱԺ֊ում քննիչ հանձնաժողով կարող է ստեղծվել միայն սեփական իրավասությունների ներքո գտնվող հարցերի շուրջ, իսկ ՏԻՄ-երը այդ շրջանակում չեն, ու բացի այդ էլ նույնքան ընտրովի մարմին են, որքան ԱԺ-ն։ Նույնքան տրամաբանական կլիներ, եթե քաղաքապետարանում ԱԺ֊ի գործողություններն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծվեր), այլ նաև խիստ խոցելի է:

Ակնհայտ էր, որ առաջին իսկ հարցը քննիչ հանձնաժողովի հարցի քննարկման ժամանակ լինելու էր այն, թե ինչու ավագանու անդամները չեն վերահսկում քաղաքապետի աշխատանքը, որ ստիպված ենք ԱԺ-ից հավելյալ ուժեր ներգրավել՝ կուսակիցներին օգնելու համար։ Եվ ահա մտածվել է հանճարեղ լուծումը. այն հարցին, թե արդյոք չեն կարող ավագանու միջոցով վերահսկել քաղաքապետարանը, ԼՀԿ-ն շուտով կկարողանա պատասխանել՝ ոչ, քանի որ մեր կուսակցությունը ներկայացված չէ այնտեղ»:

editors

Recent Posts

Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը

Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…

2 hours ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…

3 hours ago

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…

3 hours ago

Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…

3 hours ago

Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…

4 hours ago

Մեսսին կվերադառնա Կամպ Նոու

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ապագայում կվերադառնա «Բարսելոնա»: Այս մասին հայտնել…

4 hours ago