Հայաստանի կառավարությունն առաջին անգամ պետական կրթաթոշակ կտրամադրի հայ երիտասարդներին՝ ուսանելու Սիլիկոնյան հովտում: Կրթական բացառիկ ծրագիրը նախաձեռնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը (ԲՏԱՆ), որը և հոգալու է ընտրված հայ ձեռներեցների ուսման հետ կապված բոլոր ծախսերը։ Այդ մասին տեղեկացնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունը:
Նշվում է, որ 7 շաբաթ տևողությամբ ձեռներեցության և բիզնես դասընթացները տեղի են ունենալու Դրեյփերի համալսարանում: Այն իր ընտրյալ և համաշխարհային համբավ ունեցող ձեռնարկատեր-դասախոսներն են Իլոն Մասկից (Tesla, Inc.) մինչև Թիմ Վեսթերգրեն (Pandora Media Inc.), AirBnB-ի առաջնորդներից մինչև YouTube-ի հիմնադիրներ՝ հենց նրանք են կրտսեր գործընկերներին ներկայացնելու գաղափարից արտադրանք տանող ամենաարդյունավետ ճանապարհը՝ կիսվելով իրենց փորձով ու հաջողության բանաձևով։
ՏՏ ոլորտի համաշխարհային հսկաներին միավորած կրթական հարթակն արդեն բաց է ընդունելության համար․ հայտերն ընդունվում են մինչև հունվարի 27-ը։
Դիմել կարող են 21 տարին լրացած այն անձինք, որոնք ունեն ձեռնարկատիրական փորձ, ՏՏ ոլորտը «բեկող» գաղափար, որը ցանկանում են իրագործել Հայաստանում, բացարձակ տիրապետում են անգլերեն լեզվին և պատրաստ են դասընթացներից հետո՝ երկու տարվա ընթացքում, իրենց գիտելիքով կիսվել մարզերի ուսանողների և ապագա ձեռնարկատերերի հետ։ Դիմելու համար պետք է անցնել հետևյալ հղումով՝ https://www.draperuniversity.com/apply: Լավագույններին ընտրելու են Դրեյփերի համալսարանի և ԲՏԱՆ կողմից լիազորված հատուկ հանձնաժողովի անդամները:
Նախադեպը չունեցող կրթական ծրագիրը, փաստորեն, հաջորդում է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության՝ Սիլիկոնյան հովիտ կատարած այցին, որին մասնակցում էր նաև ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։ Համաշխարհային ՏՏ հովանոցի ներքո գործող Դրեյփերի համալսարանի հիմնադիր, «Draper & Associates» վենչուրային ընկերության ղեկավար Թիմ Դրեյփերի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը հենց այս ծրագրի ամենամեծ երաշխավորն էր։
Ուկրաինան և ԱՄՆ-ն վերջնական համաձայնության են եկել բնական պաշարների համատեղ օգտագործման շուրջ: Ըստ Financial Times-ի,…
Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…
Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…
Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…