ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 25-ին ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով նրանց Հայաստանի խորհրդարանումԱլեն Սիմոնյանը կարևորել է նմանատիպ շփումները
հատկապես Հայաստան-ԵՄ զարգացող հարաբերությունների ֆոնին:
Եվրոպական խորհրդարանի պատվիրակության անդամներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համարընդգծելով, որ այստեղ են
աջակցելու Հայաստանի ժողովրդավարական ձգտումներին:
Հայաստան-ԵՄ հարաբերություններին ու Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող օրակարգային թեմաներից բացի զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել նաևՀայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերը: