ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպման վերաբերյալ դեռևս կոնկրետ մանրամասներ չկան․ «Կողմերը հասկանում են, որ հանդիպումը պետք է կայանա և լավ պատրաստված լինի»,- ասել է նա:
Միաժամանակ, ըստ Պեսկովի, Պուտին-Թրամփ նոր հեռախոսազրույց դեռևս չի պլանավորվում. «Սակայն եթե անհրաժեշտություն առաջանա, այն կարող է արագ կազմակերպվել»,- ասել է նա: