Լրահոս 24/7
28.02.2025

Եվրադաշինքի եւ իմ առաջադրումը վշտացրել է իրենց քաղաքական գործիչ համարող մի քանի հոգու. Բարսեղյան

Եվրադաշինքի եւ իմ առաջադրումը վշտացրել է իրենց քաղաքական գործիչ համարող մի քանի հոգու. Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ՀԿ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը գրել է.

«Հին կենաց ազատ քաղաքից

Գյումրու ավագանու ընտրություններում Եվրադաշինքի եւ իմ առաջադրումը վշտացրել է իրենց քաղաքական գործիչ եւ հանրության խիղճ համարող մի քանի հոգու։ «Վշտացրել» ասածն էն խոսքը չէ: Սրանք մինչեւ կրունկների խորքը վրդովված, արդեն 18 ժամ է ոռնում են համացանցում վիրավորանքներով, զրպարտչական կաղկանձով ու ատելություն հրահրող շատ հստակ կոչերով («մահ սրանց») եւ իմ եւ դաշինքի անդամ կուսակցությունների անդամների հասցեին։

Ինչու են վշտացել եւ ոռնում։ Մի քանի կասկած ունեմ։ Հոգեխանգարվածք-պաթոլիգիական, անմեղսունակության եւ տգիտության հանգամանքները ավելորդ է քննարկել։ Մնացածը.

  1. Հավանաբար իրենց հրահանգիչներն զգացել են, որ Եվրադաշինքը նոր քաղաքական ուժ լինելով լուրջ հնարավորություն ունի զբաղեցնել քաղաքական այն սեկտորը, որտեղ քաղաքացիները շատ լավ գիտեն (1) Հայաստանը տասնամյակներով արված, քերած ու կերած իշխանավորների վերադարձի անթույլատրելիությունը եւ (2) բացարձակ անընդունելի է համարում հեղափոխությամբ, իրատեսական, պահանջված ու ճոխ խոստումներով իշխանություն դառածների ու արդեն 6 տարուց ավելի խայտառակ ձախողումներով կառավարողների (ՔՊԿ) իշխանավարումը։ Այսինքն հանրության մի մասը չի ուզում իշխանություն տեսնել ոչ գործողներին, ոչ նախկիններին ու նրանց արբանյակներին ու քաղաքական հոգեզավակներին, եւ բնականաբար այլոց կնախընտրի։ Այլք բազմազան են, եւ դա լավ է: Ահա նրանք, որ ծպտված կերպով իրենց քաղաքական (կներեք այդ բառը դրանց վերագրելու համար) պապաների հրահանգները սեփական ականջակալներում ստանալով, ոռնում են, թե բա «գեյերը միացան», «մահ գալիբոներին»…, միայն թե թույլ չտան երրորդ ուժի մարդիկ հանկարծ իշխանություն ստանան։ Իրենց պապաների տեղը կնեղանա։ ՔՊԿ կողմից առայժմ մնան հիստերիա չեմ նկատել։ Եթե լինի, կպատմեմ։

  1. Գյումրին վերոհիշյալի համատեքստում քաղաքական փորձադաշտ են դիտում 2026-ի ԱԺ ընտրություններից առաջ, չնկատելով, որ ինձ համար ու իմ շատ ընկերների համար Գյումրին ծննդավայր է, ու երբեք փորձադաշտ չէ։ Ես ապրում եմ իմ ծնված շենքից 130 մետր հեռավորության վրա, կարող էի ապրել մոլորակի ցանկացած կետում ու շատ վաղուց։ Մահ քարոզող, ստոր բառապաշարով կաղկանձող ստահակների համար սրբություններ չկան, ինչպես հայտնի է։ Սրանց թվում է, թե Գյումրին իրենց խաղալիքն է, ու այդ խաղալիքը նորից՝ իրենց հոգեւոր հայրերի գրպանում պիտի լինի։ Սրանք, ավելի ճիշտ իրենց դասատուները վախենալով, թե նոր ուժեր կարող են քաղաքային իշխանություն դառնալ, հասկանալով, որ քաղաքական, առարկայական խոսք չունեն ասելու, քննադատելու գաղափարները, ձեռնամուխ են եղել … հաչի, քֆուրի եւ ճողվածքներ ստանալու։

  1. Ես Գյումրու կառավարման արդյունավետության բարձրացմանը մասնակցել եմ որպես լրագրող, ավագանու անդամ, տեղական ինքնակառավարման մասնագետ, լոբբիստ, եթե կուզեք, չեմ հիշում քաղաքի խնդիրներն ու լուծման ճամփեքն ավելի լավ իմացող մեկ ուրիշին, եթե կան այդպիսիք, ավելի լավ, կուզեմ իմանալ ու գործընկեր լինել։ Իմ բազմաթիվ բանիմաց ընկերներ ու գործընկերներ անցած 25 տարում չդիմանալով այսօրինակ հարձակումներին եւ ահաբեկումներին («չբդի դնես թեկնածությունը ու վերջ…») հեռու են մնացել ընտրապայքարներից, իմ թեկնածու եղած ժամանակ կամ բացատրել են, թե ինչու չեն կարող հրապարակավ սատարել կամ առանց բացատրելու մի կողմ են քաշվել։ Մեղադրելու չէ, բոլորը չէ, որ պատրաստ են եղել տեսնել, թե ինչպես է վառվում իրենց մեքենան, գույքը, գրասենյակը, կամ անկարող են եղել դիմանալ անանուն եւ դեմերես սպառնալիքներին ու ահաբեկումներին։ Ես կրկնում եմ. մենակ էլ լինեմ, ես իմն անելու եմ, ոչինչ չեմ արել այս կամ այն աջակցության հույսով, ինձ ոչ ոք չի կարող ասել՝ չարեցիր, մենք բոլորս ենք մեղավոր…։ Հիմա Եվրադաշինքի իմ հին ու նոր գործընկերների հետ ենք սկսել Գյումրու զարգացման մեր ծրագիրը առաջ տանել, ես վաղուց, իրենք հիմա։ Ես 2012-ին, 2016-մասնակցել եւ ընտրվել եմ ավագանու անդամ, ինչ կարեցել, արել եմ քաղաքի համար, 2021-ին բավարար քվե չեմ ստացել ու չեմ փախել քաղաքից ու երկրից չեմ մտել նկուղ, փակվել, դրանից հետո էլ, ինչ կարեցել արել եմ քաղաքի համար, կպատմեմ երեւի կամ չեմ պատմի։ Հիմա էս լարած խաղալիքները, որ քաղաքն ու երկիրը թալանած-կերածների վերադարձն են փորձում սպասարկել, դեմերես խոսելու բան չունենալով, որոշել են, թե կարող են զրպարտագրերով ու մահվան սպառնալիքով ինձ հրաժարեցնել իմ կյանքից. քաղաքից եւ համոզմունքներից։ Կամ՝ գոնե քվե պոկել հօգուտ պապաների։ Էդ կարգի անուղեղ լինում ե՞ն։ Լինում են փաստորեն։ Ինձ շատ վատ իմացող մարդիկ են։ Քաղաքական քննադատության կարոտ մնացինք, դուք էլ ուղեղի կարոտ մնացեք, ազիզնիի։

Ընկալումների եւ դրանից բխած տախտակաբարո վարքի պատճառները որոնելիս մարդկությունը հիմնականում երկու վարկած է ունենում. պարապություն կամ հիմարություն։ Ես էլ մտածում եմ թե այդ ոռնացողների դեպքում տեսնես ինչի հետ գործ ունենք։ Այս դեպքում գոնե պարապությունը լիներ պատճառ, մարդա մի լուցկու տուփ տային ձեռները եւ հանձնարարեին՝ դատարկել, հետո հավաքել, մինչեւ կբացվեր առավոտը։ Չէ, պատվիրատուները որոնել-որոնել այլ լուծում չեն գտել, քան նկուղից հանել սրանց, ժանգը քերել ու մեյդան գցել, իբր հետո ինչ որ այդ գործիքները չեն աշխատել, հիմա կարող է աշխատեն։

Բժշկի կարոտ մնաք հա։ Մի նեղվեք, քաղաքական պայքարում մարդկանց մահը կամեցող ու հրապարակային կերպով կոչող այդ արարածները միշտ բժշկի կարոտ պիտի լինեն ու չիմանան այդ մասին»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է