Լրահոս 24/7

Շատ կուզեի խնդրել Ռուբեն Վարդանյանին՝ դադարեցնել այսպիսի ծայրահեղ գործողությունը. Մարության

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը զորակցություն է հայտնել Ռուբեն Վարդանյանին ու նրա հարազատներին։

«Բաքվում հայ ռազմագերիներն ու պատանդներն անմարդկային պայմաններում են պահվում։ Ակնկալել, որ մարդու իրավունքների պաշտպության վարկանիշերում վերջին տեղերը զբաղեցնող Ադրբեջանի ռեժիմը կմտահոգվի հայ պատանդների առողջության կամ արժանապատիվ պաշտպանության հարցերով, միամտություն կլիներ։

Անհասկանալի է, սակայն, Հայաստանի իշխանությունների վարքագիծը, որոնք ոչ միայն գերիների ազատման հարցում (եւ ոչ միայն) կրավորական կեցվածք են ընդունել Բաքվի հետ շփումներում, այլեւ չեն խորշում տարբեր տրամաչափի կուսակցական գործիչների բերանով, ներքաղաքական ինչ-ինչ նկատառումներից ելնելով, կշտամբել կամ վիճակի պատասխանատվությունը բարդել անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցներին։ Դա միանգամայն անընդունելի է։

Պահանջում ենք քաղաքական իշխանությունից՝ հանրությանը տեղեկացնել բոլոր հայ պատանդների ու ռազմագերիների ազատման ուղղությամբ գործողությունների ծրագիրը, պահանջում ենք նրանց ազատումը դարձնել Բաքվի հետ բանակցությունների կարեւոր պայման։

Սիրելի՛ ժողովուրդ,

Օտար գերության մեջ գտնվող յուրաքանչյուր մեր հայրենակից, անկախ նախկինում զբաղեցրած պաշտոնից ու գործունեությունից, մեր եղբայրն է, մեր հարազատը։ Մեր աղոթքներն ու մտքերը նրանց հետ են։ Համբերություն ու տոկունություն եմ մաղթում նրանց հարազատներին։

Հատկապես այս օրերին հացադուլի մեջ գտնվող, ֆիզիկական ու հոգեկան խոշտանգումներ վերապրող Ռուբեն Վարդանյանին ու նրա հարազատներին ուզում եմ փոխանցել մեր զորակցությունը։ Շատ կուզեի խնդրել նրան՝ դադարեցնել իրավունքների պաշտպանության համար այնպիսի ծայրահեղ գործողությունը, ինչպիսին է հացադուլը։

Ամուր եղեք, եւ Աստված մեզ պահապան»,- ասվում է հայտարարությունում։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

6 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

7 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

9 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

10 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

10 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

10 hours ago