Լրահոս 24/7

Թրամփի վարչակազմը Զելենսկուց հրապարակային ներողություն է ակնկալում

Դոնալդ Թրամփի վարչակազմը հստակեցրել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահի հետ հարաբերությունները բարելավելու համար պետք է հրապարակային ներողություն խնդրի, շաբաթ օրը՝ մարտի 1-ին, Bloomberg-ը՝ վկայակոչելով եվրոպացի պաշտոնյային, փոխանցում է DW–ն։

Գործակալության աղբյուրի համաձայն՝ շատ եվրոպացի առաջնորդներ աջակցել են Ուկրաինայի նախագահին Սպիտակ տանը Թրամփի և Զելենսկու սկանդալային վիճաբանությունից և ուկրաինական պատվիրակության՝ Օվալաձև աշխատասենյակից վաղաժամ հեռանալուց հետո, սակայն ոմանք կոչ են արել նրան փորձել վերականգնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ։ Օրինակ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Զելենսկու հետ հեռախոսազրույցում ասել է, որ այն, ինչ Թրամփը արել է Ուկրաինայի համար, պետք է հարգել և ընդգծել է, որ Զելենսկին պետք է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերականգնելու համար միջոց գտնի։

Զելենսկին Վաշինգտոնից մեկնել է Լոնդոն, որտեղ հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Զելենսկու հետ հանդիպումից հետո, ինչպես Bloomberg-ին հայտնել է աղբյուրը, նա զանգահարել է Թրամփին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Գործակալության աղբյուրը չի հստակեցնում, թե ինչի մասին են եղել այդ խոսակցությունները, սակայն դրանք որակում է որպես «կառուցողական»։

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Վարչապետը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

5 minutes ago

ՀՀ-ում կանցկացվի Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությանը նվիրված գիտաժողով

Կառավարությունն ընդունել է որոշում` «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգություն 2» խորագրով միջազգային համաժողովը պատշաճ մակարդակով կազմակերպելու…

24 minutes ago

Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին

Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան…

37 minutes ago

Ավստրալացի պատգամավորների հայտարարությունները՝ նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան

Ավստրալիայի Վիկտորիա նահանգի խորհրդարանի Օրենսդիր ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) պատգամավորները հայտարարություններ են արել Հայոց ցեղասպանության…

53 minutes ago

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին և…

1 hour ago

Աշխատանքային միգրանտների թվի կրճատման միջոցառումները ՌԴ շահերից չեն բխում․ Լավրով

Աշխատանքային միգրանտների թվի կրճատմանն ուղղված միջոցառումները դժվար թե համապատասխանեն Ռուսաստանի շահերին։ Այս մասին հայտարարել է…

2 hours ago