ԱԺ Եվրոինտեգրաման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հակադարձելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի՝ ԵՄ-ի անդամության մասին օրենքի համատեքստում աշխարհաքաղաքական դիրքավորման վերաբերյալ դիտարկմանը, նշեց՝ նախագիծն արտաքին հարաբերությունները և Հայաստանի արտաքին քաղաքականության շահերը դիվերսիֆիակացնելու մասին է։
«Եվ այստեղ ամեն ինչ մեկ զամբյուղում չի գտնվում։ Ֆրանսիայի հետ հարաբերությունները աննախադեպ խորացել են։ Ինչպե՞ս կարող ենք այն չգնահատել։ Այսօր Հայաստանը զենք է գնում Ֆրանսիայից։ Մի բան, որը երբեք չի եղել։ Դրա վերաբերյալ ինչո՞ւ չեք ասում կամ ինչո՞ւ չեք գնահատում, որպես արտաքին քաղաքական կամ աշխարհաքաղաքական։ Իմ համոզմամբ, քանի որ այս հարցերը չունեն պատասխաններ, ձեր հարցերն էլ չեն կարող ունենալ պատասխաններ, որովհետև հարցն ինքնին սխալ է ձևակերպված։ Սխալ ձևակերպված հարցը չի կարող ունենալ ճիշտ պատասխան»,- ասաց Եղոյանը։
Գևորգյանն էլ հակադարձեց, թե իր եվրոպական և ամերիկյան կրթությունը թույլ է տալիս հարցը ձևակերպել։
Ապրիլի 23-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունիայի հետ։…
Հայաստանի ևս երկու ներկայացուցիչներ սամբոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ են դարձել: Այս մասին հայտնում է…
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ տարածքային հարցերի վերաբերյալ փաստաթուղթ…
Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ ուղերձներ են հղել՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցը։ ԵԽ…
Միգուցե հարցը հասունացած չէր, հիմա հասունացած է: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց…
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտնել է, որ Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից։ «Հայաստանը դուրս…