Հանուն խաղաղության պայմանագրի՝ Մոսկվան ստիպված կլինի համաձայնել եվրոպացիների կողմից Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին, իսկ Կիևը՝ տարածքային զիջումների գնալ. այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլթսը։
Նրա խոսքով, «այս պատերազմը պետք է ավարտվի, բայց դրա համար անհրաժեշտ կլինեն զիջումներ»:
«Դա Ռուսաստանից անվտանգության երաշխիքների հարցում զիջումներ կպահանջի։ Դրա համար բանակցությունների սեղանի շուրջ պետք կգան բոլոր կողմերը»,- ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։
Միևնույն ժամանակ, Ուկրաինան ստիպված կլինի համաձայնել ինչ-որ տարածքային զիջման՝ անվտանգության ապագա երաշխիքների համար»,- ասել է Ուոլթսը: Սակայն, ինչպես նշել է նա, անվտանգության այդ երաշխիքները պետք է իրականացվեն Եվրոպայի կողմից։
Նա հավելել է, որ «մի բան պարզ է. մենք Ուկրաինային չենք տեսնում որպես ՆԱՏՕ-ի անդամ», քանի որ դա, ինչպես պնդել է պաշտոնյան,«ավտոմատ կերպով կներգրավի ԱՄՆ զորքերը հակամարտության մեջ»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «սխալ» է անվանել Սումիի վրա Ռուսաստանի կողմից Ծաղկազարդին տեղի ունեցած հարձակումը,…
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի մոտ հնչող կրակոցներին։ Լրագրողների հետ ճեպազրույցում նա…
Գյումրիի ՏԻՄ ընտրություններում «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանն ինքնաբացարկ է ներկայացրել՝…
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա…
Ֆասթ Բանկն օրերս մասնակցել է «ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման հնարավորություններն ու հեռանկարները» թեմայով համաժողովին։ Համաժողովն իրականացրել…
ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացը ցավոտ կլինի Հայաստանի բնակչության համար, «Իզվեստիա» - ին տված հարցազրույցում հայտարարել…