Լրահոս 24/7

ԿԽՄԿ-ն Ադրբեջանում պահվող անձանց մասին տեղեկությունները ՀՀ իշխանությունների հետ չի կիսում

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներ փետրվարին Բաքվում կրկին տեսակցել են բոլոր հաստատված պահվող հայերին. այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Ամատունու խոսքով, Ռուբեն Վարդանյանին այցելել են այն ժամանակ, երբ նա արդեն հացադուլի մեջ է եղել։ ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ եղել է նաև բժիշկ։

«ԿԽՄԿ-ի աշխատանքի ձևաչափը չի ենթադրում իր տեսածի վերաբերյալ հանրային քննարկումներ։ Տեսակցությունների մանրամասներին, թե ինչ ենք մենք արձանագրում, ինչպես ենք անդրադառնում դրանց, չենք կիսում հանրության հետ, ընտանիքների հետ, բովանդակային մասով տեղեկությունները չենք կիսում Հայաստանի իշխանությունների հետ։ Դրանք վերաբերում են տվյալ երկրում անազատության մեջ գտնվող անձանց համար պատասխանատու իշխանություններին»,- հայտարարել է Ամատունին։

Թիվ 1

Recent Posts

Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…

13 minutes ago

ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա

Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…

36 minutes ago

ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…

53 minutes ago

8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան

«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…

1 hour ago

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

2 hours ago

Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…

2 hours ago