Լրահոս 24/7

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման համար գործողությունների ծրագիր է մշակվում. ՆԳ նախարար

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը ՀՀ-ԵՄ ավելի լայն համագործակցության մաս է, որը վերջին տարիներին էական զարգացում է ապրել։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

Նրա խոսքով, այս երկխոսությունը մի կողմից բերելու է համապատասխան պայմանների ապահովմամբ վիզաների ազատականացմանը, մյուս կողմից՝ կպահպանի շարունակական ջանքերը՝ աջակցելու Հայաստանի համապարփակ բարեփոխումների օրակարգին մասնավորապես այն ոլորտներում, որոնք վճռորոշ են ապագայում առանց վիզայի ԵՄ ճամփորդության համար։

«Այդպիսի ոլորտներն են անձը հաստատող փաստաթղթերի անվտանգությունը, սահմանների և միգրացիայի կառավարումը, կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարը, ինչպես նաև հիմնարար իրավունքների պաշտպանությունը: Այսինքն՝ սա նաև հնարավորություն է մեզ համար նշված ոլորտներում բարձր ստանդարտներ ապահովելու և առավելագույնս քաղաքացիակենտրոն ծառայություն մատուցելու համար։

Վիզաների ազատականացման շուրջ երկխոսության այս փուլում խոսակցությունների մակարդակից անցում է կատարվել գործնական փուլի, ինչը նշանակում է, որ մշակվում է գործողությունների կոնկրետ ծրագիր, որում նախատեսված քայլերի իրագործումը պետք է մեզ տանի վիզաների ազատականացմանը։

Գործողությունների ծրագիրը չբանակցվող փաստաթուղթ է լինելու, որը տրամադրելու է եվրոպական կողմը։ Այդ գործողությունների ծրագրի մշակումն ընթանում է մեզ հետ քննարկումների, Հայաստան առաքելությունների գործուղման միջոցով»,- հայտարարել է նախարարը:

Նա ընդգծել է, որ արդեն իսկ ԵՄ առաջին առաքելությունը եղել է Հայաստանում, դրա շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել պատասխանատու գերատեսչությունների հետ, իրականացվել են այցեր Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գրասենյակներ, սահմանային և մաքսային կետեր, դիտարկվել են անձը հաստատող փաստաթղթերի անվտանգության, սահմանների համալիր կառավարման և միգրացիոն կառավարման բաղադրիչները։

«Հաջորդ առաքելությունը կենտրոնանալու է մյուս բաղադրիչների վրա։

Քանի որ եվրոպական կողմի հետ պարբերաբար ունենում ենք շփումներ թե՛ մեր ունեցած արդյունքների, թե՛ դեռևս լուծում պահանջող հարցերի մասով, ինչպես նաև ուսումնասիրել ենք ԵՄ-ի հետ նման փորձառություն ունեցած երկրների օրինակը, պետք է նկատել, որ գործողությունների ծրագիրն անակնկալ փաստաթուղթ չի կարող լինել մեզ համար, հետևապես մնում է այն ստանալուն պես շարունակել առավելագույնս ջանք գործադրել համապատասխան ուղղություններով»:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանը փակում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը

Ադրբեջանցի քաղաքական վտարանդի ԱԺՃ «Ազադլըգ»/ «Ազատություն» թերթի գլխավոր խմբագիր Գանիմեդ Զահիդովը ֆեյսբուքյան էջում հրապարակել է…

9 hours ago

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բուլղարիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Ռոսեն Ժելյազկովին ազգային տոնի՝ Ազատագրման…

9 hours ago

Ֆրանսիայում կոչ են արել Զելենսկուն անհապաղ հեռանալ պաշտոնից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու անհապաղ հեռացումն իր պաշտոնից անհրաժեշտ է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար։ Այս…

9 hours ago

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Աստրիդ Շումեյքերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերին: Վարչապետը ողջունել…

10 hours ago

ԱԺ-ում տեղի է ունեցել ՔՊ խմբակցության նիստ

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Նիստի ընթացքում քննարկվել են մարտի…

10 hours ago

Ռամոսը իր առաջին գոլն է հեղինակել նորամուտի խաղում

Մեքսիկական «Մոնտերեյի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը խփել է իր նորամուտի գոլը ակումբի կազմում: 38-ամյա եվրոպացին…

11 hours ago