Կեստուտիս Բուդրիսը կազմակերպիչների սխալ հաշվարկ է համարել այն փաստը, որ բալթյան երկրները չեն հրավիրվել կիրակի Լոնդոնում կայանալիք գագաթնաժողովին, որտեղ քննարկվում էր Կիևին ռազմական օգնության շարունակականության հարցը։
«Դա սխալ էր: Մերձբալթյան երկրները, որոնք առաջին գծի պետություններն են և ուղղակիորեն սահմանակից են Ռուսաստանին, պետք է անպայման մասնակցեն նման քննարկումներին»,- ասել է Կեստուտիս Բուդրիսը LRT ազգային ռադիոյի եթերում:
Ուկրաինայի վերաբերյալ ցանկացած որոշում, ըստ Բուդրիսի, որոշակի ազդեցություն կունենա մերձբալթյան երկրների վրա։ «Մենք անմիջապես կզգանք դրանց հետևանքները»,- նշել է նախարարը։
Լիտվայի ԱԳՆ ղեկավարը կարծում է, որ Արևմուտքը չպետք է տարաձայնություններ ունենա Ուկրաինայում ստեղծված իրավիճակի քննարկման հարցում: Նա անթույլատրելի շքեղություն է համարել խնդրի համար մի քանի ձևաչափ ունենալն ու եվրոպական տարբեր մայրաքաղաքներում տարբեր կազմով հանդիպելը։ Դիվանագետի համոզմամբ՝ պետք է կենտրոնանալ մեկ ձևաչափի վրա:
Ավելի ուշ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ներողություն է խնդրել Բալթյան երկրներից՝ Լոնդոնում անվտանգության և պաշտպանության գագաթնաժողովին չհրավիրելու համար։
Ադրբեջանցի քաղաքական վտարանդի ԱԺՃ «Ազադլըգ»/ «Ազատություն» թերթի գլխավոր խմբագիր Գանիմեդ Զահիդովը ֆեյսբուքյան էջում հրապարակել է…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Ռոսեն Ժելյազկովին ազգային տոնի՝ Ազատագրման…
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու անհապաղ հեռացումն իր պաշտոնից անհրաժեշտ է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար։ Այս…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերին: Վարչապետը ողջունել…
Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Նիստի ընթացքում քննարկվել են մարտի…
Մեքսիկական «Մոնտերեյի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը խփել է իր նորամուտի գոլը ակումբի կազմում: 38-ամյա եվրոպացին…