Հասարակական գործիչ Դավիթ Սանասարյանը գրել է.
«Վերջին օրերին հասարակական-քաղաքական խոսույթում գերակշռում է այն տեսակետը, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կամ նրա քաղաքականությունը «զոհաբերում» է Ուկրաինան՝ ի նպաստ Ռուսաստանի։
Սակայն այս մոտեցումը մակերեսային է, էմոցիոնալ և չի արտացոլում ռազմավարական խորքային իրողությունը։ Իրականում, եթե դիտարկենք ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական նպատակները գլոբալ մակարդակում, ապա ակնհայտ կդառնա, որ այս քաղաքականությունը ծառայում է ավելի մեծ խաղի՝ Չինաստանի հետ մրցակցությանը։
ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների վերագնահատումը
ԱՄՆ-ի հիմնական ռազմավարական խնդիրներից մեկն այսօր Չինաստանի աճող ազդեցության զսպումն է։ Եթե Վաշինգտոնը ձգտում է արդյունավետ դիմակայել Չինաստանին, ապա պետք է ոչ թե Ռուսաստանին մղի դեպի Պեկինի ազդեցության գոտի, այլ, հակառակը, փորձի չեզոքացնել այն կամ առնվազն մեղմացնել իր հակասությունները Մոսկվայի հետ։ Այս տրամաբանությունը ես ընդգծել եմ դեռ 2017-ին՝ Բոստոնում, The Fletcher School at Tufts University-ում ուսանելիս, երբ իմ ավարտական աշխատանքի (Capstone Project) թեման նվիրված էր ԱՄՆ քաղաքականությանը Եվրասիայում՝ հատկապես ԱՄՆ-Ռուսաստան և ԱՄՆ-Չինաստան հարաբերություններին։
Աշխատանքիս ղեկավարը լուսահոգի դեսպան Ռուբեն Շուգարյանն էր։ Այն ժամանակվա իմ հիմնական եզրակացություններից էր, որ եթե ԱՄՆ-ն ցանկանում է արդյունավետորեն դիմակայել Չինաստանի գերակայությանը, ապա պետք է հետևի հետևյալ ռազմավարությանը.
Ուկրաինան՝ որպես տակտիկական զիջում ռազմավարական շահերի համար
Տարածված ընկալումը, թե Թրամփը կամ հանրապետականները պատրաստ են «թողնել Ուկրաինային» Ռուսաստանի ազդեցության տակ, պետք է դիտարկել ոչ թե որպես Մոսկվայի հետ ուղղակի գործարք, այլ որպես ռեսուրսների վերաուղղման և առաջնահերթությունների վերագնահատման գործընթաց։ ԱՄՆ-ի ռազմավարությունը կարող է ենթադրել, որ Ուկրաինայի հարցում որոշակի զիջումներ անելով՝ Վաշինգտոնը կարող է Ռուսաստանին խրախուսել վերանայել իր դաշնակցային հարաբերությունները Չինաստանի հետ կամ առնվազն թուլացնել այդ կապերը։ Սա, բնականաբար, չի նշանակում, որ ԱՄՆ-ն ամբողջովին դադարեցնելու է իր աջակցությունը Ուկրաինային, բայց կարող է վերանախագծել այդ օգնության ձևաչափը՝ կենտրոնացնելով իր ռեսուրսները այլ տարածաշրջաններում։ ԱՄՆ-Չինաստան հակամարտությունը, Չինաստանի հետ մրցակցությունը մտնում են նոր փուլ, որտեղ բացարձակ հաղթանակի հասնելը երկու կողմերի համար էլ դժվար է լինելու։ ԱՄՆ-ն պետք է կենտրոնանա ռազմավարական գործընկերությունների վրա՝
Չինաստանի պատասխանը, իր հերթին, լինելու է նոր տնտեսական ու տեխնոլոգիական բլոկների ձևավորումը, ինչպես նաև Ռուսաստանի և Իրանի հետ դաշինքի խորացումը։
Հայաստանի դերը այս գլոբալ վերափոխումներում
Այս մեծ փոփոխությունների ֆոնին հարց է առաջանում՝ որտե՞ղ է Հայաստանը։ Եթե ԱՄՆ-ի ռազմավարությունը իսկապես ուղղված է Ռուսաստանի չեզոքացմանը Չինաստանի հետ հակամարտության մեջ, ապա Ռուսաստանը կարող է վերանայել իր քաղաքականությունը Հարավային Կովկասում։ Եթե Ռուսաստանը ձգտի վերանայել իր դիրքերը Արևմուտքի հետ հարաբերություններում, ապա կարող է փոխել իր մոտեցումը նաև Հայաստանի նկատմամբ, իհարկե շատ բան կախված է լինելու Հայաստանի արտաքին քաղաքական դիրքորոշումներից։ Հայաստանը պետք է ակտիվորեն աշխատի տարածաշրջանային համագործակցության ուղղությամբ՝ հատկապես ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Ֆրանսիայի և Եվրամիության հետ տնտեսական կապերը խորացնելու և ռազմական երկկողմանի նոր դաշինքներ կնքելու ուղղությամբ։
Եզրակացությունս է․
7 տրիլիոն 130 միլիարդ դրամն առաջին հայացքից վախենալու մեծ թիվ է, բայց ուզում եմ պարզություն…
Ուկրաինայի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Դոնալդ Թրամփի միջև վիճաբանությունը Սպիտակ տանը կայացած հանդիպման…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե ՌԴ դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի՝ Հայաստան այցին…
«Ինտերնետ շահումով խաղերի վերաբերյալ ընդունված սահմանափակումները չեն գործում, որովհետև դեռևս չունենք խաղային օպերատոր». այս մասին…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր հրապարակած հոդվածին, նշելով, որ խաղաղության…
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է. «Ադրբեջանում տեղի ունեցող «դատավարություններին» հետևելը իսկական…