Լրահոս 24/7

Որևէ մեկը չի կարող գումար վաստակել շահումով խաղերում գումար վատնելով. Սարգսյան

«Ինտերնետ շահումով խաղերի վերաբերյալ ընդունված սահմանափակումները չեն գործում, որովհետև դեռևս չունենք խաղային օպերատոր». այս մասին խորհրդարանում հայտարարեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ ընդգծելով, որ խաղային օպերատորի մասին հարցը բարձրացրել է դեռևս 2022թ. հունվարին։

Ըստ նրա՝ խաղային օպերատորի մասին օրենքի նախագիծը քննարկվեց ավելի քան 2 տարի և ընդունվեց 2024-ի ամռանը՝ ուժի մեջ մտնելով 6 ամիս անց՝ 2025թ. հունվարի 1-ից։

«Այս պահին ունենք ուժի մեջ մտած օրենքի նախագիծ, որը չի գործում։ Ցավոք սրտի, չունենք խաղային օպերատոր և որևէ սահմանափակում չենք կարող այս պահին կիրառել»։

Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հարց հնչեցրեց, թե բարձրացնելով շահումով խաղեր կազմակերպող ընկերությունների հարկային բեռը՝ կարողանալու՞ են կանխել խաղամոլության տարածումը։

Հայկ Սարգսյանը պատասխանեց, որ այս փուլում պետք է կոչ անել, որպեսզի չխաղան և դուրս գան վիրտուալ մոլախաղերից, ինտերնետ շահումով խաղերից, քանի որ այն տանում է կործանման։

«Որևէ մեկը չի կարող գումար վաստակել ինտերնետ շահումով խաղերում գումար վատնելով։ Բացառված է»։

Թիվ 1

Recent Posts

Մենք չենք շեղվում մեր արտաքին քաղաքականության կուրսից. Խանդանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Հայաստանը…

16 minutes ago

2018թ. հետ կապված բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները չեն տրվել. Խամոյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտարարել է, թե Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից հետո նրա մտքերի…

45 minutes ago

Fastex-ը մասնակցել է SiGMA Eurasia 2025-ին իր Web3 լուծումներով

Ս.թ. փետրվարի 23-25-ը Fastex-ը մասնակցել է  SiGMA Eurasia-ին՝ 31D տաղավարում ներկայացնելով իր Web3 պրոդուկտները և…

1 hour ago

Թրամփը կասեցրել է Ուկրաինային ռազմական օգնության մատակարարումները

«Նախագահ Թրամփը հստակ հայտարարել է, որ ձգտում է խաղաղության։ Մեզ անհրաժեշտ է, որ մեր գործընկերներն…

1 hour ago

Ռուբեն Վարդանյանի փաստաբանը ներկայացրել է, թե ինչ կարող է անել Փաշինյանը

Ռուբեն Վարդանյանի ընտանիքի միջազգային խորհրդատու Ջարեդ Գենսերը գրառում է կատարել, որտեղ թվարկել է այն քայլերը,…

1 hour ago

Չորս տարվա ընթացքում 150-ից ավելի գերի հետ ենք բերել. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե 152 հաստատված գերի է եղել, և նրանց բանակցությունների,…

2 hours ago