Լրահոս 24/7

Էսկալացիայի վտանգ կա, բայց առիթ ու պատճառ չկա. ԱԺ նախագահ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր հրապարակած հոդվածին, նշելով, որ խաղաղության պայմանագիրը քննարկման փուլում է. «Ունենք արդեն 15 համաձայնեցված կետ, որ համարում եմ մեծ, շատ մեծ ձեռքբերում»։

Ըստ նրա, երբ խաղաղության պայմանագրի շուրջ նոր սկսվել էր խոսակցությունը, ընդամենը 5 միջազգայնորեն ընդունված կետի մասին էր խոսք գնում։ Անդրադառնալով էսկալացիայի վտանգին, նա նշեց. «Պետք է ամեն ինչ անենք, որ նման առիթ ու պատճառ չլինի։ ՀՀ-ն որևէ տարածքային պահանջ չունի և իր հանձն առած պարտավորություններին ու համաձայնագրերին շատ ուժեղ հետևում է, և հետևողականորեն շարունակելու է աշխատանքը՝ խնդրահարույց հարցերը լուծելու ուղղությամբ»։

Սիմոնյանը նաև շեշտել է. «Էսկալացիայի վտանգ կա, բայց էսկալացիայի առիթ ու պատճառ չկա»։

Ըստ ԱԺ նախագահի՝ իրադարձությունները շատ արագ են զարգանում. «Եւ կարող է մոտ օրերս շատ հետաքրքիր զարգացումներ լինեն։ Կարող են նորություններ տեղի ունենան ու փոփոխություններ լինեն»։

Թիվ 1

Recent Posts

Fastex-ը մասնակցել է SiGMA Eurasia 2025-ին իր Web3 լուծումներով

Ս.թ. փետրվարի 23-25-ը Fastex-ը մասնակցել է  SiGMA Eurasia-ին՝ 31D տաղավարում ներկայացնելով իր Web3 պրոդուկտները և…

4 minutes ago

Թրամփը կասեցրել է Ուկրաինային ռազմական օգնության մատակարարումները

«Նախագահ Թրամփը հստակ հայտարարել է, որ ձգտում է խաղաղության։ Մեզ անհրաժեշտ է, որ մեր գործընկերներն…

16 minutes ago

Ռուբեն Վարդանյանի փաստաբանը ներկայացրել է, թե ինչ կարող է անել Փաշինյանը

Ռուբեն Վարդանյանի ընտանիքի միջազգային խորհրդատու Ջարեդ Գենսերը գրառում է կատարել, որտեղ թվարկել է այն քայլերը,…

30 minutes ago

Չորս տարվա ընթացքում 150-ից ավելի գերի հետ ենք բերել. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե 152 հաստատված գերի է եղել, և նրանց բանակցությունների,…

48 minutes ago

Ես չեմ ուզում, որ 2026թ. կրկնվի 2021 թվականը. Աշոտյան

ԱԺ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր դատավարությունից հետո, անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահի կողմնակիցների մեղադրանքներին,…

1 hour ago

Այս առումով ՀՅԴ-ն ավելի ազնիվ է գտնվել

«Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր Տիգրան Պետրոսյանը հրապարակել է 2020թ. հոկտեմբերի 19-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին…

1 hour ago