Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Աշտարակ քաղաքում գործող մասնաճյուղը։ Բանկը, հավատարիմ մնալով իր առաքելությանը, շարունակում է վերաբրենդավորել և վերազինել Բանկի բոլոր մասնաճյուղերը՝ ապահովելով դրանք ժամանակակից թվային սարքավորումներով։
Ֆասթ Բանկի Աշտարակ մասնաճյուղի կառավարիչ Ալիկ Դավթյանն ասել է․ «2025 թվականն սկսում ենք նոր և դրական փոփոխություններով։ Ֆասթ Բանկի Աշտարակ մասնաճյուղն այսուհետ իր հաճախորդներին սպասարկելու է ավելի գեղեցիկ և հարմարավետ միջավայրում։ Արագ և որակյալ սպասարկումն ապահովելու համար մեր մասնաճյուղը հագեցած է բոլոր անհրաժեշտ միջոցներով, և ինչպես նախկինում, շարունակելու ենք աշխատել 24/7 գրաֆիկով»։
Ֆասթ Բանկն իր հաճախորդների համար ստանձնել է նորարարական, բազմակողմանի և բարձրորակ ֆինանսական լուծումներ տրամադրող գործընկերոջ դեր։ Աշտարակի մասնաճյուղում հաճախորդների հերթը կարգավորում է էլեկտրոնային կառավարման համակարգը, գործում են նաև ավտոմատ ինքնասպասարկման սարքավորումներ:
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում։ Ֆասթ բրենդը նախորդ տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
ԱԺ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր դատավարությունից հետո, անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահի կողմնակիցների մեղադրանքներին,…
«Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր Տիգրան Պետրոսյանը հրապարակել է 2020թ. հոկտեմբերի 19-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին…
7 տրիլիոն 130 միլիարդ դրամն առաջին հայացքից վախենալու մեծ թիվ է, բայց ուզում եմ պարզություն…
Ուկրաինայի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Դոնալդ Թրամփի միջև վիճաբանությունը Սպիտակ տանը կայացած հանդիպման…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե ՌԴ դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի՝ Հայաստան այցին…
«Ինտերնետ շահումով խաղերի վերաբերյալ ընդունված սահմանափակումները չեն գործում, որովհետև դեռևս չունենք խաղային օպերատոր». այս մասին…