Լրահոս 24/7
04.03.2025

2025-ի հունվարին՝ 2024-ի հունվարի համեմատ, ՀՀ-ում խաղացող մարդկանց թիվը նվազել է 20 տոկոսով. Մկրտչյան

2025-ի հունվարին՝ 2024-ի հունվարի համեմատ, ՀՀ-ում խաղացող մարդկանց թիվը նվազել է 20 տոկոսով.  Մկրտչյան

7 տրիլիոն 130 միլիարդ դրամն առաջին հայացքից վախենալու մեծ թիվ է, բայց ուզում եմ պարզություն մտցնել. սա ընդհանուր շրջանառությունն է ոլորտի, որը խաղային հաշիվները լիցքավորած թիվը չէ: Խաղային հաշիվները լիցքավորած թիվը ուղիղ 10 անգամ պակաս է: Այդ մասին այսօր՝ մարտի 4-ին Ազգային ժողովում խաղային ոլորտի կարգավորման նպատակով հարկային բեռի ավելացման մասին նախագծի քննարկման ժամանակ, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:

«Առաջին հայացքից տպավորություն է, որ ՀՀ-ն մարդկության պատմության և Երկիր մոլորակի ամենախաղամոլ պետությունն է, որտեղ պետբյուջեի համարյա կրկնակիի չափով խաղադրույքներ են կատարվում»,- ասաց նա՝ հավելելով, որ խաղային հաշիվներն իրականում լիցքավորվում են մոտ 700 մլրդ դրամով, որը, սակայն, նույնպես շատ մեծ թիվ է:

Արեն Մկրտչյանը թվարկեց նաև այն քայլերը, որոնք արվել են այս ոլորտի կարգավորման ուղղությամբ, և այժմ կան արդյունքներ:

«Մենք արել ենք քայլեր՝ փակելով բուքմեյքերական գրասենյակները, որոնք ամեն բակում կային, սահմանափակել ենք արտաքին գովազդը, ավելացրել ենք հարկերը, սկսել ենք հարկել շրջանառության հարկով, արգելել ենք վճարային տերմինալներից վճարել խաղային հաշիվները:

Սա ի՞նչ արդյունք է տվել: Սա տվել է հետևյալ արդյունքը. 2025 թվականի հունվարը՝ 2024 թվականի հունվարի հետ համեմատած, ՀՀ-ում խաղացող մարդկանց թվաքանակը նվազել է 20 տոկոսով, իսկ ոլորտի ընդհանուր շրջանառությունը կրճատվել է 6 տոկոսով: Սա նշանակում է, որ քայլերը սկսել են արդյունք տալ»,- ասաց նա:

Պատգամավորը նաև ընդգծեց՝ կողմ է, որ պետք է սահմանափակվի ոլորտի գործունեությունը, բայց մտավախություն ունի, որ ՀՀ քաղաքացիները կարող են հաշիվներ բացել օտարերկրյա կազմակերպություններում, քանի որ եթե ՀՀ-ում արգելվեն կամ սահմանափակվեն շահումով խաղերի կայքերը, ապա քաղաքացիները կարող են հաշիվներ բացել այլ երկրներում գործող կազմակերպություններում:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է