Տուգանային 9 միավորը 13 դարձնելու նախաձեռնությունն առաջացել է վարորդների խնդրանքով: Այդ մասին Ազգային ժողովի՝ փետրվարի 4-ի նիստին ասաց ԱԺ խոսնակ, նախագծի համահեղինակ Ալեն Սիմոնյանը՝ տեղեկացնելով, որ անձամբ իրեն են մոտեցել վարորդներ և ասել, որ նման խնդիր կա:
«Ուսումնասիրել ենք և հասկացել, որ, այո՛, կոնկրետ սեգմենտ կա, որոնց համար սա աշխատանքի բերումով խնդրահարույց է: Դա ոչ միայն տաքսու վարորդներն են, այլև այն մարդիկ են, որոնք զբաղվում են առաքումով և այլն, և այլն…
Սա որևիցե կերպ չի վերաբերում մարդկանց, որոնք խախտում չեն արել, և իրենք կսկսեն ավելի շատ [խախտում] անել: Չէ՛, այն մարդը, որը խախտում չի անում, չի անում, ուզում է 9 լինել, 13, թե 103»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
ԱԺ խոսնակն անդրադարձավ նաև ազդանշան տալու խնդրին՝ նշելով, որ այն ևս պետք է կարգավորել, առաջարկեց խստացնել «սիգնալ տալու ավանդույթը»:
«Մեկը սիգնալ է տալիս, մյուսը երկար սիգնալով պատասխանում է, հետո մյուսը երկու հատ կարճ է տալիս, մի հատ՝ երկար… Մի ամբողջ լեզու է ձևավորվել սիգնալով իրար հայհոյելու, մեքենա վարելու ընթացքում իրար հետ հարաբերություններ պարզելու, որը հետագայում վերածվում է կռվի, ռազբորկեքի առիթ է դառնում… Իրար սիգնալ տալը եկեք խստացնենք»,- ասաց նա:
Լատինական Ամերիկա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լիմայում հանդիպում է ունեցել Պերուի…
Բաքուն Հայաստանին կոչ է անում գործնական քայլեր ձեռնարկել տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու համար, ասել է Ադրբեջանի…
Վաշինգտոնը մեծ ներդրում կունենա ռուս-ուկրաինական խաղաղության գործում, եթե իսկապես դադարեցնի հովանավորել Ուկրաինային՝ հայտարարել է ՌԴ…
Այսօր Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը՝ թուրքական քաղաքականության վերաբերյալ Թեհրանի հրապարակային քննադատության…
Չինաստանը հակաքայլեր կձեռնարկի իր իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար՝ ի պատասխան ԱՄՆ-ի՝ իր ապրանքների համար…
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ԱԺ-ում անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների խնդրին,…