Իսրայելական օդուժը ռմբակոծել է Սիրիայում ռազմական օբյեկտները: Իսրայելի պաշտպանության բանակի տվյալով՝ հարձակման թիրախը եղել է Լաթաքիա նահանգի լեռներում պահվող զենքը։
Հաղորդվում է, որ ավիահարվածը հասցվել է սիրիական բանակի երեք օբյեկտի, այդ թվում՝ Կարդահա քաղաքի մոտակայքում գտնվող ռադիոլոկացիոն կայանի և Սիրիայի Տարտուս նավահանգստային քաղաքի մոտակայքում գտնվող զենքի պահեստի ուղղությամբ:
Սիրիական ԶԼՄ-ների տվյալով՝ ռմբակոծության հետևանքով ոչ ոք չի տուժել:
Բացի դրանից՝ ըստ Al-Araby-ի հրապարակման՝ իսրայելական զինված ուժերը ուղղաթիռների աջակցությամբ ներխուժել է Սիրիայի հարավում գտնվող զորանոցներ և պայթեցրել պահեստները: