Լրահոս 24/7

Գերիների հարցը բանակցային սեղանին պետք է լինի մշտապես. Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը համոզված է, որ գերիների հետ կապված հարցը Ադրբեջանի հետ բանակցային սեղանին պետք է լինի մշտապես։ «Այդ ուղղությամբ իշխանություները պետք է համապատասխան աշխատանք տանեն՝ այդ հարցը բարձրացնելով և երկկողմ բանակցություններում, և միջազգային հարթակներում»,- ասել է Օհանյանը՝ հավելելով, որ եթե անգամ գաղտնի աշխատանք է տարվում, այն չպետք է բացառի հրապարակային աշխատանքին։

Օհանյանը նշել է, թե այդ հարցն իր լուծման ամենաարդյունավետ հարթակում պետք է բարձրացվի, այն է՝ միջազգային հարթակները։ Օհանյանը հիշեցրել է, որ գերիների վերադարձի հարցը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մաս է, բայց չի կատարվում. «Անընդհատ հրաժարվելը, Ադրբեջանին անընդհատ զիջելը ոչ մի լավ տեղ չի տանում»։

Պատգամավորի խոսքով, Բաքվում կեղծ դատավարություն է իրականացվում. «Այդ դատավարությամբ դատում են ոչ միայն նշված անձանց, այլև՝ Արցախի ինքնորոշման իրավունքը և մեղադրանքների սլաքներն ամբողջությամբ ուղղում դեպի Հայաստանի Հանրապետություն»։

Թիվ 1

Recent Posts

4509 քաղաքացի 420 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ է ստացել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր…

19 minutes ago

Շարունակվում են աշխատանքները COP17 համաժողովի կազմակերպման ուղղությամբ

Հայաստանում COP17 համաժողովի կազմակերպման և անցկացման շրջանակներում ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ…

37 minutes ago

Ուկրաինան կարող է չգոյատևել նույնիսկ ԱՄՆ-ի օգնության դեպքում. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի Fox News-ի հետ հարցազրույցում մեկնաբանել է Կիևին զենքի մատակարարումը դադարեցնելու…

56 minutes ago

Պաշտոնը թողնում եմ նույն հույսով և հավատով, որով սկսել եմ․ Թրյուդո

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն վարչապետի պաշտոնը լքելիս հայտարարել է, որ նույն հույսով է այն թողնում,…

1 hour ago

Այս շաբաթ բանակցություններն չեն նախատեսվում. Զախարովա

Այս շաբաթ Սաուդյան Արաբիայում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլ չի նախատեսվում: Այս մասին…

2 hours ago

Մեր երկրի ապագան համահունչ է եվրոպական արժեքներին և ստանդարտներին. Գալյան

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր…

2 hours ago