Լրահոս 24/7
05.03.2025

Իսկ Դաղստանում «կրոնապետություն է»

Իսկ Դաղստանում «կրոնապետություն է»

Ռուսաստանի Դաշնության Ազգային հակաահաբեկչական կենտրոնը հաղորդագրություն է տարածել մարտի լույս 5-ի գիշերը Դաղստանի ինքնավար հանրապետության Կասպիյսկ քաղաքում «ահաբեկչական խմբավորում վնասազերծելու մասին»: Ըստ պաշտոնական աղբյուրի՝ ուժային կառույցներին հաջողվել է «ոչնչացնել չորս ահաբեկչի, որ ծրագրել էին հարձակում գործել ՆԳՆ տեղական կառույցի դեմ»:

Հաղորդվում է, որ իրավապահների եւ քաղաքացիական բնակչության շրջանում «կորուստներ չկան»: Ռուսաստանի հատուկ ծառայությունների տեղեկացվածությամբ՝ «ահաբեկիչները գործել են «Իսլամական պետության» ուղղորդմամբ»: Կասպիյսկում է տեղաբաշխված Ռուսաստանի Ռազմա-ծովային ուժերի Կասպյան նավատորմիղի շտաբը, այնտեղ են հանգրվանում ռազմանավերը:
Բացառված չէ, որ ահաբեկչության թիրախ պետք է լիներ հենց այդ ռազմահենակայանը: Դաղստանում իսլամական արմատական տրամադրությունների տարածման մասին ռուսաստանյան մամուլն ահազանգում է տարիներ շարունակ:

Անցյալ տարի Regnum-ի թղթակիցը տեղեկություն է հայտնել, որ ինքնավար հանրապետության տարածքում «չի հանդիպում Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» ոչ մի խորհրդանիշ, մինչդեռ Պաղեստինի դրոշներն ամենուր են»:
Նույն աղբյուրը հայտնել է լեռնային գյուղերից մեկում ուկրաինական ռազմաճակատից վերադարձած երիտասարդի նկատմամբ դաժան հաշվեհարդարի մասին. նրան սպանել են ընտանիքի անդամների աչքի առաջ, անիծել այդ տունը, քանի որ «նրանք անհավատ ռուսների հետ կռվել են»:

Անհանդուրժողականությունն այն աստիճան է, որ սպանվածի հարազատները ոստիկանությանը ցուցմունք չեն տվել՝ երկյուղ ունենալով, որ իրենք էլ կդառնան վրեժխնդրության զոհ:
Դաղստանում, ինչպես ռուսաստանյան մի շարք թելեգրամ-ալիքներ են հաղորդում, առկա է «կրոնապետություն հռչակելու իրական սպառնալիք»:

Հայտնի է դեպք, երբ Մախաչկալայի քաղաքային պոլիկլինիկայի ռուս բժշկուհուն աշխատանքից ազատել են, քանի որ հիվանդ կնոջն ստուգելու համար խնդրել է, որ նա «նիկաբը թողնի ընդունարանում»: Հարազատները բժշկուհու քայլը գնահատել են «իսլամի ավանդույթների դեմ անարգանք»:
Բնակչության շրջանում իսլամական արմատականության տարածմանը նպաստում է համատարած կոռուպցիան, հովանավորչությունը, որ ծնում են սոցիալական անարդարություն: Ինքնավար հանրապետությունը տնտեսական լուրջ հնարավորություններ չունի, հիմնականում գոյատեւում է դաշնային բյուջեից ստացվող լրավճարների հաշվին: Նման պայմաններում, ինչպես ռուսաստանցի փորձագետներն են կարծում, աճում է հոգեւորականների հեղինակությունը, իսկ «ահաբեկչական խմբավորումներին անդամակցությունը դիտվում է որպես եկամուտի աղբյուր»:

Իրական ի՞նչ պատճառներ են դաղստանցիներին մղում դեպի իսլամական կրոնապետություն կամ արտաքին ի՞նչ ուժեր են նպաստում դրան, անշուշտ, Ռուսաստանի հատուկ ծառայությունների եւ քաղաքական ղեկավարության լիազորությունների տիրույթի հարց է: Ռուսաստանում ահազանգում են, որ ուկրաինական ռազմաճակատը «նպաստում է արմատական տրամադրությունների աճին»: Եթե այլ վայրերում դա դրսեւորվում է դաժան հանցագործություններով, ապա իսլամադավան ինքնավարություններում կտրուկ մեծանում է կրոնական «մոլեռանդությունը»: Վերջին մեկ տարում միայն Դաղստանում տասնյակ ահաբեկչություններ են իրականացվել: Մախաչկալայում նույնիսկ Ռուս ուղղափառ եկեղեցու հոգեւոր սպասովոր է սպանվել: Հյուսիսային Կովկասում, այսպիսով, իսլամական քարոզչությունը գերիշխում է, եւ առկա է «կրոնապետություն հռչակելու» շատ իրական սպառնալիք:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է