ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթը՝ այն բնութագրելով ՌԴ համար սպառնալիք։
«Մոսկվան Մակրոնի միջուկային հռետորաբանությունը համարում է սպառնալիք Ռուսաստանի համար: Ֆրանսիայի նախագահի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ արտահայտությունները նյարդային են»,– նշել է Լավրովը:
Նա հերքել է Մակրոնի մեղադրանքը, թե Ռուսաստանը պատրաստվում է պատերազմել Եվրոպայի դեմ. «Սա անհեթեթություն է, որը հիմնված չէ իրականության վրա»: