Categories: Հայաստան

Ո՞վ է Ռազմիկ Աբրահամյանի՝ դատախազությունում աշխատող հանցակիցը

 

1-in.am-ը գրում է․ «Երկարատև խոսակցություններից ու պնդումներից հետո, թե Երևանի Հանրապետական ծննդատունը զբաղված է երեխաների վաճառքով, երեկ կարծես թե հաստատվեց: Քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ ձերբակալվել է Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը: Վերջինս կասկածվում է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու համար: Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնեց, որ հատկապես Կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել է նաև Հանրապետական հիվանդանոցի փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը: Սրանից առաջ էլ քննվող քրեական գործի շրջանակներում Քրեական օրենսգրքի 34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ «Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը 2 կամ ավելի երեխայի նկատմամբ», մեղադրանք էր առաջադրվել ևս մեկ անձի:

Հիշեցնենք, որ Հանրապետական հիվանդանոցի և առհասարակ Ռազմիկ Աբրահամյանի գործունեության վրա ուշադրությունը սևեռվեց Կոտայքի մարզի 33-ամյա բնակչուհի Հայկուհի Խաչատրյանի դեպքից հետո: Երբ ծննդկանը, իր պնդմամբ, ծննդաբերել էր տղա երեխա, ապա իրեն ասել էին, որ երեխան մահացած է ծնվել: Իսկ մինչ օրս հայտնի չէ, թե որտեղ է երեխայի դիակը: Նախ՝ հիվանդանոցից ասում էին՝ ուղարկել են դատաբժշկական փորձաքննության, ապա՝ թե բժշկական թափոնների հետ աղբն են թափել և այլ վարկածներ: Հայկուհին, սակայն, այդպես էլ չհամակերպվեց իր երեխայի կորստի հետ: Նա ավելի ուշ սոցցանցում արշավ սկսեց՝ հավաքագրելով տեղեկություններ Հանրապետական ծննդատան հետ կապված: Նրան տարբեր մայրեր էին գրում իրենց հետ կատարվածի մասին, ինչն ակնհայտ ցույց էր տալիս, որ այդ հիվանդանոցում ամեն ինչ օրինական չէ:

Ապա այս դեպքին հաջորդեց ԱԱԾ բացահայտումը Հայաստանից դեպի արտերկիր ապօրինի որդեգրումների դեպքի մասին, որից հետո բոլոր կասկածները ուղղվեցին կրկին դեպի Հանրապետական ծննդատուն: Շղթա է գործել. մախ մորը խաբել են, ասել, որ երեխան մահացած է կամ թերաճ, կամ այլ պատճառաբանությամբ երեխային վերցրել են մորից, ապա հանձնել մանկատուն, որտեղից էլ իրականացվել է ապօրինի որդեգրումը դեպի արտասահման:

Հայկուհին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Ռազմիկ Աբրահամյանի և մյուսների ձերբակալություններին, ասաց, որ շատ ուրախ է, որ ներդրում ունի այս գործի բացահայտման հարցում և վստահ է, որ գործի բացահայտման ավարտին կգտնի նաև իր որդուն։ «Ես վստահ եմ, որ իմ որդում կգտնեմ: Ես համառ քայլերով գնում եմ առաջ: Բացի իրենց հակասական խոսքերից, ոչ մի ապացույց չկա, որ իմ երեխան մահացած է: Մի ամբողջ սխեմա է գործել, գործել է տարիներ շարունակ, ու ոչ ոք նրանց ձեռքը չի բռնել: Հարյուրավոր տուժող մայրիկներ կան: Մեկի երեխային են փոխել, մյուսի երեխային խաբեությամբ վերցրել են, ինչ ասես՝ արել են: Սարսափելի պատմություններ կան»,- ասաց Հայկուհին:

Նա նշեց, որ «Հայոց մայրեր» հասարակական շարժում է սկսել, որին արդեն 508 մայր է միացել: Նրանց բողոքներից 101-ը հաղորդում է հանցագործության մասին, որը Հայկուհին արդեն հանձնել է դատախազություն, ապա ոստիկանության 6-րդ վարչությունից կանչել են իրենց։ «Մենք համագործակցում ենք իրավապահների հետ, բոլոր տվյալները տրամադրել ենք իրավապահներին և հույս ունենք, որ կհասնենք արդարության: Ուշագրավ է, որ այդ 101 բողոքն էլ՝ երեխաների փոխելու, անհետացման կամ վաճառքի հետ կապված, եղել է Հանրապետական ծննդատանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

editors

Recent Posts

Fastex-ը կազմակերպելու է WCIT-ի բացման համերգը․ ելույթ կունենա աշխարհահռչակ երգիչ Ջեյսոն Դերուլոն

Սույն թվականի հոկտեմբերի 3-ին Իսահակյան 9 հասցեում կայացել է Fastex-ի և WCIT նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային…

11 hours ago

Երևանի քաղաքապետարանի պատասխանը՝ ՄԻՊ-ի գրասենյակին

Ի պատասխան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի «Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները»՝ այսօր…

12 hours ago

Փաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բացմանը

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիլեր Կոտրե քաղաքում` ֆրանսերեն լեզվի նոր միջազգային ավանում,…

12 hours ago

ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի պատասխանը լրատվամիջոցներից ստացված հարցմանը - Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը…

13 hours ago

Իսրայելի հարձակման դեպքում Իրանը սպառնում է հարվածել կարևոր օբյեկտների

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Ֆադավին հայտարարել է, որ եթե Իսրայելը հարձակվի իրենց…

13 hours ago

ԱՊՀ դատախազների խորհրդի նիստում անդրադարձել են ապօրինի գույքի բռնագանձումներին

Երևանում այսօր կայացել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը:…

13 hours ago