Լրահոս 24/7
07.03.2025

Տուրիզմի կոմիտեն զբաղված է աչքակապությամբ. ՀՌՀԱ նախագահ Է. Բաբայան

Տուրիզմի կոմիտեն զբաղված է աչքակապությամբ. ՀՌՀԱ նախագահ Է. Բաբայան

ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի Ռեստորատորների և Հոթելյերների Ասոցիացիա

Հարգելի պարոն վարչապետ,

Այս նամակը Ձեզ եմ ուղղում՝ բարձրաձայնելու Էկոնոմիկայի նախարարության և Զբոսաշրջության կոմիտեի մրցութային համակարգի խայտառակ վիճակը, որը, մեղմ ասած, չի ծառայում իր նպատակին, այլ վերածվել է ոլորտի զարգացմանն արգելակող գործիքի։

Ասոցիացիան նախաձեռնել է «Հայաստանի Հյուսիս-Արևելյան Դարպասներ» ծրագիրը՝ նպատակ ունենալով զարգացնել Շամշադինի զբոսաշրջային պոտենցիալը և տարածաշրջանին հաղորդել նոր տնտեսական ներուժ։ Ձեր հանձնարարությամբ դիմեցինք Էկոնոմիկայի նախարարություն և Զբոսաշրջության կոմիտե, սակայն այն, ինչի ականատես եղանք, ապացուցեց, որ ՀՀ կառավարության դրամաշնորհային ծրագրերը միայն փուչ խոստումներ են, բյուրոկրատական քաշքշուկ և ռեսուրսների անիմաստ փոշիացում։

Փաստացի ապացույցներ, որ մրցույթները ֆիկցիա են

Պետական աջակցություն ստանալու համար մեզ առաջարկվեց դիմել 10 մլն դրամի դրամաշնորհի` Շամշադինում զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն բացելու համար։  Հայաստանի Ռեստորատորների եւ Հոթելյերների ասոցիացիան իր իրավաբանական անձանցից մեկով որոշեց մասնակցել։
Ներգրավելով դրամաշնորհային ծրագրերի փորձ ունեցող ընկերության կազմեցինք հայտը։ Հետոն վերածվեց աբսուրդի՝ բացահայտելով համակարգի ողջ  սնանկությունը։

Այն, ինչ տեղի ունեցավ մրցութային փուլում, փաստացի ապացույցն է, որ հանձնաժողովի  պատասխանատուները կա՛մ չեն տիրապետում իրենց աշխատանքին, կա՛մ գործում են ակնհայտ խտրականությամբ ու անգրագիտությամբ։

Մեր դիմումը մերժվեց հետևյալ ծիծաղելի պատճառներով.

  1. 1. Վարձակալության պայմանագիրը նոտարով հաստատված չէր – Այնինչ, ըստ ՀՀ օրենսդրության, 11 ամսով կնքված պայմանագրերը չեն պահանջում նոտարական հաստատում, եթե հարկային պարտավորությունները պատշաճ կատարվում են։ Սա ոչ թե սխալ է, այլ ակնհայտ դիլետանտիզմ։

  1. 2. Կանոնադրության «պահանջվող կետի» բացակայություն – ՀՀ օրենսդրության մեջ նման պահանջ պարզապես գոյություն չունի։ Ստացվում է, որ հանձնաժողովը սեփական կանոններն է հորինում՝ ի վնաս տնտեսվարողների։

  1. 3. Այլ տնտեսական գործունեություն ծավալելու հանգամանքը – XXI դարում, երբ ամբողջ աշխարհում բազմաֆունկցիոնալությունը խրախուսվում է, սա կամքին հակառակ գրված աբսուրդ է։

Իսկապես հետաքրքիր է, թե ինչ մակարդակի մասնագետ կարող էր այսպիսի հիմար «մեկնաբանություն» գրել։

Այս ամենը հուշում է, որ Զբոսաշրջության կոմիտեի մրցութային հանձնաժողովը կազմված է մասնագիտական իմացություն չունեցող մարդկանցից, որոնք պարզապես «դրական եզրակացությունները» բաժանում են ծանոթ-բարեկամի սկզբունքով, իսկ իսկապես արժեքավոր ծրագրերը կասեցվում են՝ ոլորտը մեռյալ կետում պահելու համար։

Պետական աջակցություն՝ որպես խեղկատակություն

Պետական մարմինների այսպիսի մոտեցումը ոչ միայն վնասում է տնտեսվարողներին, այլև խարխլում է Հայաստանի միջազգային վարկանիշը։ Դրամաշնորհային ծրագրերի 70%-ը Հայաստանում չի իրացվում, իսկ դրա պատճառը հենց պետական ապարատի դանդաղաշարժությունն ու անգրագիտությունն է։

Այս ամենը նշանակում է, որ միջազգային կառույցներն ուղղակիորեն անիմաստ ռեսուրսներ են տրամադրում Հայաստանին, քանի որ դրանք կամ չեն օգտագործվում, կամ վերածվում են ձևական միջոցառումների, որոնց նպատակը ոլորտի զարգացումը չէ, այլ՝ թղթաբանությամբ մարդկանց խաբելը։

Ասոցիացիայի դիրքորոշումը և մեր հետագա գործողությունները

Մենք՝ որպես Հայաստանի Ռեստորատորների և Հոթելյերների Ասոցիացիա, իրավական ճանապարհով պատրաստվում ենք վիճարկել այս խայտառակ որոշումը, որը ոչ միայն մեզ համար է աբսուրդ, այլև հարվածում է տնտեսության զարգացմանն ընդհանուր առմամբ։

Մենք հասկանում ենք, որ դատական գործընթացը մեծ հաշվով չի վերականգնելու արդարությունը, քանի որ այս հանձնաժողովներն արդեն վաղուց վերածվել են գրպանային կառույցների, սակայն մենք բարձրաձայնելու ենք խնդիրը, որպեսզի ապագայում որևէ մեկին չհաջողվի այսպես ցինիկ կերպով խոչընդոտել ոլորտի զարգացմանը։

Ասոցիացիան, առանց սպասելու երկրորդ հայտի պատասխանին, հետ է կանչում այն և պաշտոնապես հայտարարում, որ քանի դեռ ոլորտում որոշումներ կայացնողները դասական պլեբեյներ են, մենք չենք մասնակցելու որևէ մրցույթի կամ ծրագրի, որը կազմակերպվում է Զբոսաշրջության կոմիտեի կողմից։

Կոչ բոլոր տնտեսվարողներին

Ոլորտի ներկայացուցիչներին հորդորում ենք չվատնել իրենց ժամանակը և ռեսուրսները Զբոսաշրջային կոմիտեի կազմակերպած անիմաստ ու ոչ կոմպետենտ ծրագրերին մասնակցելու վրա։

Մենք հետևողական ենք լինելու, որպեսզի հայտարարված ծրագրերի հաղթողների (եթե այդպիսիք առհասարակ լինեն) կատարած աշխատանքների ողջ ծավալը հանրայնացվի։ Պետք է վերջ տալ պետական մրցութային հանձնաժողովների կողմից իրականացվող խայտառակությանը, որտեղ հարկատուների գումարները ուղղվում են անգրագետ, պատահական մարդկանց ձեռքեր։


ՀԳ/ Մինչեւ նյութի պատրաստ լինելը տեղեկացանք, որ երրորդ անգամ է մերժվում բոլոր մասնակիցներին։ Դա առնվազն 6 ամիս է.
Մրցութային հանձնաժողով կոչված չարիք, որը 30 օրվա մեջ 1 զանգ ճշգրտում չի անում։

Պարոն վարչապետ, խնդրում ենք հանձնարարել ՊՎԾ-ին իրականացնել մանրակրկիտ հետաքննություն Զբոսաշրջության կոմիտեի մրցութային հանձնաժողովի գործունեության վերաբերյալ, քանի որ այսպիսի որոշումների հետևանքով Հայաստանը կորցնում է թե՛ ներդրողներին, թե՛ տեղական գործարարներին, թե՛ իր սեփական զարգացման հնարավորությունները։

Հարգանքով,
Էդգար Բաբայան
Հայաստանի Ռեստորատորների և Հոթելյերների Ասոցիացիայի հիմնադիր

Լրահոս
Ֆուտզալի Եվրո-2026․ Հայաստանի հավաքականը գլխավորում է աղյուսակը
20:01
Ֆուտզալի Եվրո-2026․ Հայաստանի հավաքականը գլխավորում է աղյուսակը
Լաթաքիայում կրակոցների հետևանքով երկու հայ է զոհվել
18:41
Լաթաքիայում կրակոցների հետևանքով երկու հայ է զոհվել
Չինաստանը փոխադարձ մաքսատուրքեր է սահմանել Կանադայի նկատմամբ
18:26
Չինաստանը փոխադարձ մաքսատուրքեր է սահմանել Կանադայի նկատմամբ
ՀՀ քաղաքացին այս կամ օտար երկնքի տակ իր տեղը չի գտնում, ինչի՞ համար պիտի ամաչի կամ մեղավորության զգացում ունենա
17:16
ՀՀ քաղաքացին այս կամ օտար երկնքի տակ իր տեղը չի գտնում, ինչի՞ համար պիտի ամաչի կամ մեղավորության զգացում ունենա
Սիրելի կանայք, գոհ ե՞ք. Գագիկ Սուրենյան
16:54
Սիրելի կանայք, գոհ ե՞ք. Գագիկ Սուրենյան
Սերգեյ Սարգսյանը 11։3 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին
16:02
Սերգեյ Սարգսյանը 11։3 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին
ՀՀ-ն մարտի 8-ի առթիվ ամենաթանկ ծաղկեփնջերը վաճառող երկրների թոփ եռյակում է
15:34
ՀՀ-ն մարտի 8-ի առթիվ ամենաթանկ ծաղկեփնջերը վաճառող երկրների թոփ եռյակում է
Եվգենի Պետրոսյանը շտապ հոսպիտալացվել է
14:23
Եվգենի Պետրոսյանը շտապ հոսպիտալացվել է
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
13:46
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 9 կմ հյուսիս
13:25
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 9 կմ հյուսիս
Սիրիայում՝ Ռուսաստանի դե՞մ, թե՞ Ռուսաստանը՝ Թուրքիայի դեմ
12:50
Սիրիայում՝ Ռուսաստանի դե՞մ, թե՞ Ռուսաստանը՝ Թուրքիայի դեմ
Մարտի 8-ը պետք է նաև հանրային համերաշխության օր լինի․ վարչապետ
12:02
Մարտի 8-ը պետք է նաև հանրային համերաշխության օր լինի․ վարչապետ
ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
19:48
ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
Կիևը ներողություն չի խնդրի Սպիտակ տանը Զելենսկու պահվածքի համար. Պոդոլյակ
19:25
Կիևը ներողություն չի խնդրի Սպիտակ տանը Զելենսկու պահվածքի համար. Պոդոլյակ
Նոյեմբերի 1-ից կգործարկվի Ոստիկանության գվարդիան
18:48
Նոյեմբերի 1-ից կգործարկվի Ոստիկանության գվարդիան